Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

06 հուն 2022 13:50

«Ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց այն». Միրզոյան

Ինչպես հայտնել էինք, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում Արարատ Միրզոյանը մասնակցում է 2021-ի բյուջեի կատարողականի քննարկմանը: Անդրադառնալով հաշվետու տարում անցկացված հանդիպումներին՝ Միրզոյանը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով հանդիպում էր նախատեսված դեկտեմբերի 1-ից 3-ը՝ Ստոկհոլմում, սակայն ադրբեջանական կողմը չեղարկել է այն: «Ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց հնգակողմ հանդիպումը: Ի դեպ նախքան դա, առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ... Համանախագահության ձևաչափի ու մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքը, մեր կարծիքով, դարձավ ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառը»,- նշել է Միրզոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր