1990-ականների սկզբին Իսրայելը ՀՀ-ին առաջարկել է մերձեցում այն մակարդակով, ինչ այսօր Իսրայելն ունի Ադրբեջանի հետ, սակայն...

Ռաբբին ընդգծել է, որ Հայաստանը եղել է այն առաջին երկիրը, որտեղ Իսրայելից բանագնացներ են ժամանել հետխորհրդային շրջանում։ «Բայց ո՛չ նախագահը, ո՛չ էլ Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանը ժամանակ չգտան այդ մարդկանց հետ հանդիպելու ինչ-ինչ պատճառներով։ Եվ այդ մարդիկ մեկնեցին Ադրբեջան ու ստորագրեցին պայմանագրեր, որոնք գործում են մինչ օրս։ Իհարկե դրանից հետո էլ Իսրայելի բանագնացները ջանքեր գործադրեցին Հայաստանն ու Իսրայելը մերձեցնելու համար, և ոչ միայն ագրարային, այլ նաև ավելի լուրջ ծրագրերի մակարդակով»,- ասել է զրուցակից Գերշոն Մեիր Բուրշտեյնը հույս հայտնելով, որ իմաստությունը ի վերջո կհաղթի:
«Պետք է հասկանալ, որ կա փորձ, որը թույլ է տալիս մեզ դիմակայել բազմաթիվ երկրների ճնշմանը և ապացուցել պատմական հողում ապրելու իրավունքը: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանի և Իսրայելի միջև կամուրջ կհաստատվեն։ Ավելի քան 15 տարի առաջ «Երրորդ ուժ» թերթում երկար հոդված գրեցի Հայաստանի և Իսրայելի վերածննդի մոտեցումների մասին։ Այնտեղ ես ասացի, որ այս աշխարհը կանգնած է երկու ոտքի վրա՝ մեկը Իսրայելում է, մյուսը Հայաստանում, և ինչքան կայունություն լինի այս երկու երկրներում, այնքան ավելի կայուն կլինի ամբողջ աշխարհում»։