Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

06 օգոս 2022 20:27

Ռուսները խաղաղապահ չեն, նրանք շահագրգիռ կողմ են.Այլընտրանք չունեցողին չեն օգնում, իրենց կամքն են պարտադրում

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Ռուսները խաղաղապահ չեն, նրանք շահագրգիռ կողմ են

Նման իրավիճակներում միշտ նախընտրել եմ սեղմ հոդվածի ժանրը: Եվ, ուրեմն՝ որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ վատն է, բոլորս գիտենք: Որ կողմերից յուրաքանչյուրը փորձում է յուրովի մեկնաբանել, տրամաբանական է: Որ ՌԴ-ն չի կարողանում, կամ չի ուզում արբիտրություն անել, արդեն փաստ է։
 
Ոմանք ասում են՝ եկեք ռուսներին համոզենք, որ մեր կողմից լինեն, որովհետև այլընտրանք չունենք, որովհետև խաղաղապահների հաջողված օրինակ չկա, որովհետև խաղաղապահներին փոխելը տարիներ է տևելու։ Ընդհանուր ենթատեքստում նրանց ասածը խորհրդարանական ընդդիմության ասածից չի տարբերվում, որ ասում են, թե Նիկոլին Պուտինը չի վստահում, հետևաբար Նիկոլին փոխենք, որ կարողանանք ՌԴ-ին համոզել։ Նման տեսակետները բոլոր առումներով խոցելի են: Նախ՝ դուք Ռուսաստանին ինչպե՞ս եք համոզելու, եթե ինքներդ հիմնավորում եք, որ այլընտրանք չունեք, ուզենք-֊չուզենք ռուսն է։ Այլընտրանք չունեցողին չեն օգնում, իրենց կամքն են պարտադրում։ Երկրորդ՝ այլընտրանք կար պատերազմից հետո (սկանդինավներին նկատի ունեմ), այլընտրանք կա նաև հիմա ՄԱԿ-ով և Մինսկի խմբի համանախագահների ներգրավումով։ Խաղաղարարների հաջողված օրինակներ էլ, իհարկե, կան, մանիպուլյացիա է հակառակը պնդելը, օրինակ Կիպրոսը, նույն Կոսովոն:
 
Արցախում կանգնած խաղաղապահների տարբերակով խայտառակ տարբերակներն են քիչ, որ խաղաղապահի աչքի առաջ 100-ավոր գերիներ վերցնեն, կամ խաղաղապահը իր հարմարության համար տարածքներ հանձնի ու միշտ պարտված կողմինը։ Նախ՝ ռուսները խաղաղարար չեն, նրանք շահագրգիռ կողմ են և պատերազմով իրականություն են դարձրել իրենց համար շահեկան Լավրովյան պլանը, երկրորդ՝ խաղաղարար մանդատ կարող է տալ միայն ՄԱԿ-ը, և՝ երրորդ, խաղաղարարը բազմազգ պետք է լինի, որպեսզի ոչ թե մի երկրի, այլ համամարդկային շահ սպասարկի։ Ինչ վերաբերվում է խաղաղապահներին փոխելու ժամանակատարությանը, այսօրվա տեխնիկական հնարավորությունների պարագայում 1960 զինվոր, կամ եռակի ավելին, Արցախում տեղակայելը մեկ շաբաթվա խնդիր է:
 
Կարևորը այլընտրանքին հասնելու ցանկությունն է, և այդ ի ցույց դնելու խիզախությունը, որովհետև ռուսները իրենց պայմանավորվածությունը դեռ պատերազմից առաջ ունեին, և դա մեզ հետ չէր։ Ասածս շատ պարզ է, ու այն մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ ներկա լինելու հայտ են ներկայացնում, գոնե այսքանը, կարծում եմ, պետք է հասկանան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր