Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

10 նոյ 2020 18:33

Խաղաղության և հայրենասիրության թանկ գինը

Արցախյան պատերազմական այս օրերին ողջ աշխարհի հայությունը ոտքի է կանգնել և իր բողոքի ձայնն է բարձրացնում հայ-ադրբեջանական պատերազմական գործողությունների հետ կապված։ Տարբեր երկրներում հայերը տարբեր կերպ են բողոքի ակցիաներ անցկացնում: Եվրոպական երկրներում հիմնականում ցույցեր են կազմակերպվում դեսպանատների առջև։ Ռուսաստանի Դաշնությունում հայ-ադրբեջանական սփյուռքի արձագանքը մի փոքր այլ է, քանի որ այստեղ հայերն ու ադրբեջանցիներն որոշակի շփումներ ունեն միմյանց հետ, թե՛ աշխատանքի բերումով, թե՛ հարևանական։ Նրանք  հաճախ երկուստեք են հայտնում իրենց դժգոհությունն Արցախյան պատերազմի դեմ՝ խաղաղության, պատերազմի դադարեցման կոչեր են հնչեցնում, իրենց բողոքի ձայնը բարձրացնելով։ Ցուցարարների մի հոծ զանգված համոզված է, որ պատերազմը ռուսական կառավարության կողմից է հրահրվել։ Այս ամենը  անթաքույց չմնաց ռուսական իշխաննությունների կողմից: Տեղի ունեցան մի շարք ձերբակալություններ խաղաղ ցուցարարների շրջանում։

Մենք կարողացանք տեղեկատվություն հավաքել մի քանի նման դեպքերի հետ կապված։ Մեր թղթակիցը գնալով այս հետքերով, որոշակի հարցեր է պարզաբանել: Եղել են մարդիկ, որ խոստովանել են առաջացած նման խնդրի մասին, խոսել են, պատմել, սակայն չեն ցանկացել որ իրենց իսկությունը հայտնի դառնա, ավելորդ հետապնդումներից խուսափելու համար։ Եղել են նաև դեպքեր, որ ներկայացել են, սակայն չեն ցանկացել խոսել, իսկ ահա Էդուարդ Մարգարյանը և նրա ընկերները՝ Իլհամը, Զաուրը, Արմենը, ովքեր ավելի շատ են աչքի ընկել կազմակերպչական հարցերով, մեզ հետ զրույցում որոշ փակագծեր բացեցին։

«Երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեց ես և իմ ընկերները նկատեցինք, թե ինչպես է Ռուսական իշխանությունը հայերին ու ադրբեջանցիներին իրար դեմ հանում, ստեղծում արհեստաական բախումներ երկու կողք կողքի խաղաղ ապրող ազգերի միջև: Իսկ ռուսական լրատվությունը սատարող միջոց է հանդիսանում, որպեսզի ուռճացվի ստեղծված իրավիճակը։ Սակայն դա չի համապատասխանում իրականությանը։ Ես, իմ ադրբեջանցի ու հայ ընկերների հետ միասին մտածեցինք, թե ինչպես մեր ազգերին ցույց տանք իրականությունը և համախմբենք բոլորին։
 
Որոշեցինք բրոշյուրներ պատրաստել ու բաժանել հայերի ու ադրբեջանցիների շրջանում, որպեսզի նրանց մեջից թշնամանքը դուրս հանենք: Հիմնականում այնտեղ գրված էր, որ հայերը և ադրբեջանցիները կողք կողքի խաղաղ ապրել են ուզում և որ խնդիրը Ռուսաստանի վարած քաղաքականության մեջ է, իսկ դրա համար պետք է պայքարել ոչ թե միմյանց դեմ, այլ Պուտինի»,-մեզ հետ զրույցում ասաց Էդուարդը:

Էդուարդ Մարգարյանի խոսքով, երբ այս ամենը նկատվում է Ռուսաստանի իշխանությունների կողմից 2020թ-ի նոյեմբերի 5-ին ԿԳԲ աշխատակիցները ներխուժում են նրա տուն, խուզարկություն իրականացնում և առգրավում են թռուցիկները, ինչպես նաև նրան տանում են իրենց հետ. «Ես ինչ որ խոնավ սենյակում էի, ամբողջ օրը ինձ պահեցին առանց ուտելիքի ու ջրի: Ինձ մոտ եկան աշխատակիցներ, ասացին, որ գիտեն որ ես դավաճան եմ և աջակցում եմ Նավալնիին: Նրանք ասացին, որ անպայման կտեղեկացնեն Հայաստանի իշխանություններին, որ ես համագործակցում եմ ադրբեջանցիների հետ և հակառուսական ու հակահայկական դավադրություններ եմ իրականացնում։ Այնուհետև վերադասը հրամայեց աշխատակիցներից  երկուսին հարվածել ինձ։ Մի քանի րոպե հարվածների տարափ էր տեղում դեմքիս ու մարմնիս տարբեր հատվածներին, նույնիսկ զենք էին վրաս պահել և սպառնացին, որ չշարունակեմ այս ամենը, հակառակ դեպքում  կսատկացնեն ու անհետ կկորցնեն ինձ: Ինձ բաց թողեցին կեսգիշերին»,-խիստ հուզված վիճակում պատմում էր Է. Մարգարյանը, նշելով, որ դուրս գալուց հետո պարզել է, որ իր ընկերներին նույնպես հետապնդել ու վախեցրել են:

Մենք նաև նրան լուսանկարեցինք, ֆիքսելու համար ծեծի ժամանակ ստացված նրա դեմքի և կրծքավանդակի վնասվածքները։ Զարհուրելի տեսարան էր։ Սակայն նա խնդրեց չհրապարակել լուսանկարները, վախենալով կյանքին սպառնացող վտանգից:
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր