«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

10 նոյ 2022 10:17

Թուրքիան պիտի լուծի Ադրբեջանի և ՀՀ-ի միջև առկա խնդիրը, եթե լուծման սեղանը ձևավորի ԱՄՆ-ն, ՌԴ-ն է խնդիր առաջացնելու

Թուրքական «Gazetekarınca» լրատվամիջոցը «Բաքու-Երևան բանակցություններ․ հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր» հոդված ներկայացրել է Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան հանդիպումը։ Ապա՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացի մասին Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Կարո Փայլանի և հայկական «Ակոս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանի մեկնաբանությունները։  Գրում է ermenihaber.am-ը։


Փայլանը նշել է Հարավային Կովկասում առկա խնդիրները չմիջազգայնացնելու կարևորության մասին՝ առաջ քաշելով այն տեսակետը, որ Թուրքիան պիտի լուծի Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրը։  


«Հակառակ դեպքում, եթե լուծման սեղանը ձևավորի ԱՄՆ-ն, Ռուսաստանն է խնդիր առաջացնելու։ Ռուսաստանն առանց այդ էլ այստեղ որևէ լուծում չի ցանկանում։ Չլուծվածության հիման վրա շարունակում է տարածաշրջանում իր հեգեմոնիան»- նշել է Փայլանը՝ շեշտելով, որ խաղաղություն ապահովող երկիրը պետք է լինի Թուրքիան, սակայն Թուրքիայում դեռևս չկա այդ կամքը։  


Բագրատ Էստուկյանն էլ նշել է, որ Թուրքիան ունի միջնորդ լինելու աշխարհաքաղաքական դիրք, սակայն արդեն 30 տարի է, ինչ կորցրել է այդ հնարավորությունը։ Խոսելով այն մասին, որ Թուրքիան հրաժարվել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝  Էստուկյանն ընդգծել է․


«Եթե   Թուրքիան կապ հաստատեր Հայաստանի հետ այնքանով, որքանով դա պահանջում են հարևանային հարաբերությունները, այսինքն հարաբերություններ հաստատեր այնպես, ինչպես հաստատել է Բուլղարիայի, Հունաստանի, Իրաքի, Իրանի և անգամ վերջին շրջանում Սիրիայի հետ, ապա այսօր կարող էր ստանձնել միջնորդական պարտականությունը։ Սակայն այդ հնարավորությունը Թուրքիան մերժել է սխալ քաղաքականությամբ, ազգայնական զգացմունքներից և թուրանական ձգտումներից բխող դիրքորոշմամբ։ Թուրքիան բանակցություններն արգելափակում է նախապայմաններով։ Հիմա առաջ քաշվող/պարտադրվող նախապայմանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ 30 տարի շարունակվող բախումների շրջանը հանձնառություններով չի ավարտվելու»։  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր