Վարչապետը որևէ սխալ բան չի ասել, Արսեն Թորոսյանը՝ Փաշինյանի «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին          Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ, հայտնի են ժամկետները       Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է, տարվա ավարտին ցուցանիշները կնվազեն երկու անգամ    

16 դեկ 2022 13:34

Գերմանիայում սպանել են ադրբեջանցի MMA մարտիկին

Ֆրանկֆուրտում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի MMA մարտիկ Վուգար Բախշիևը, ինչի հետևանքով մարզիկը սպանվել է։ Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, հայտնել է Sputnik-ը։


Ըստ «Ազերթաջ» գործակալության, գերմանական ոստիկանությունը բերման է ենթարկել մարդասպանին, ով, պարզվել է, 40-ամյա տղամարդ է։ Իրավապահները հետաքննություն են անցկացնում։ Հանցագործության դրդապատճառը դեռ հայտնի չէ։


Վուգար Բախշիևը 37 տարեկան էր, նա անցկացրել է 39 մենամարտ, որից 17-ում հաղթել է, 12-ում՝ պարտվել։ Բախշիևը հանդես է եկել Integra Fighting Championshup կազմակերպությունում, որում նվաճել է չեմպիոնի տիտղոսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր