Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ       Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»    

17 դեկ 2022 15:20

Ես գիտեմ, թե ով է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը,կարող էի տեղավորվել նրա ափի մեջ.20-ամյա իրանցին Գինեսի ռեկորդների գրքում

20-ամյա իրանցին դարձել է աշխարհի ամենացածրահասակ մարդը եւ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Տղամարդու հասակը 64 սանտիմետր է։ 


Ռեկորդի հեղինակ է դարձել Աֆշին Էսմայիլ Գադերզադեն։ Նրա ծնողների խոսքով՝ երբ իրենց որդին ծնվել է, կշռել է 600 գրամ։ Չնայած բժիշկների անբարենպաստ կանխատեսումներին՝ երեխային հաջողվել է ողջ մնալ։ Ինքը՝ տղամարդը, բարդույթավորված չէ՝ արտաքինի հետ կապված։


«Ես գիտեմ, թե ով է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը։ Ես կարող էի տեղավորվել նրա ափի մեջ»,-կատակել է Գադերզադեն։


Նա բողոքում է, որ իր ֆիզիկական առանձնահատկությունները դժվարացնում են աշխատանք գտնելը, բայց հույս ունի, որ ձեռք բերված համբավը կօգնի իրեն ֆինանսապես աջակցել իր ընտանիքին:


«Ես երազում եմ օգնել ծնողներիս։ Այս համաշխարհային ճանաչումը կարող է օգնել ինձ իրականացնել իմ երազանքը»,-մեկնաբանել է նա։ 
Img default alt hy

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր