Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

19 հուն 2023 11:15

Սա 2-րդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում.դուք ո՞նց կարող եք բարեփոխում անել, երբ պարզագույն բաներ չեք կարողանում անել

Ասում են՝ բանակում բարեփոխումներ ենք անում. Ինչ բարեփոխում, դուք ո՞նց կարող եք բարեփոխում անել, երբ պարզագույն բաներ չեք կարողանում անել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:


Նա նաեւ նշել է. «Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում: Բա ո՞ւր եք, մի սպա չկա՞ էդ զորամասերում, որ հետեւի, թե ինչ պայմաններում են քնում զինվորները, պայմանագրայինները: Լրագրողների առաջ էլ փակել եք բոլոր դռները, թույլ չեք տալիս զորամասեր, դիրքեր այցելել՝ անհեթեթ պատճառաբանություններով»:


Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:


Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր