ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

10 մար 2023 14:26

Հրաշքով ենք փրկվել,կանխել է պետք մեր հազարավոր քաղաքացիների գլխին կախված վտանգը

Օրեր առաջ ես և ընկերս` Երվանդ Հակոբյանը, ավտովթարից տուժել ենք և պարզապես հրաշքով ենք փրկվել մահից կամ հաշմանդամությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Դավիթ Սարգսյանը:


«Վթարի մասին տեսանյութերում ու լուսանկարներում հավանաբար տեսել եք Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոճանապարհի այդ հատվածում` Բենիամին գյուղի վարչական տարածքում, առկա սարսափելի խոր փոսերը:


Վթարին հաջորդած ժամերին հարյուրավոր վարորդներ, որոնք երթևեկում էին այդ հատվածով, մեզ պատմեցին, որ հենց այդտեղ իրենք էլ են հազիվ փրկվել մահից, և կամ իրենց մեքենաները մի լավ վնասել են: Նրանցից որևէ մեկը որևէ փոխհատուցում չի ստացել: Չնայած համառ ջանքերիս՝ չեն փոխհատուցելու նաև ինձ, այն դեպքում, երբ սահմանված արագությամբ երթևեկելիս խոր փոսն ընկնելու, մեքենայի անվադողն ու անվահեծը վնասելու, ապա վթարային իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու` մեքենաս ոչ թե դեպի հանդիպակաց գոտի կամ մոտակա ձորակը, այլ դեպի բետոնե արգելապատնեշ ուղղորդելու և այդպիսով կոշտ կանգառ կատարելու պատճառով, նախնական հաշվումներով, մոտ երկու միլիոն դրամի նյութական վնաս եմ կրել` շարժիչի վնասումից սկսած:


Հնարավոր փոխհատուցման միակ օղակը դատականն է, որը ձգվում է տարիներով, խիստ ռեսուրսատար է և, որպես կանոն, անարդյունավետ: Հայաստանում նման աղետաբեր հատվածները միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շատ են: Պետք է կանխել այս մահաբեր ընթացքը:


Ես հրապարակավ խնդրում եմ իմ բոլոր գործընկեր խմբագիրներին ու լրագրողներին, հասարակական գործիչներին ու կարծիքի առաջնորդներին անդրադառնալ այս թեմային, կանխել մեր հազարավոր քաղաքացիների գլխին կախված վտանգը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, նրան ենթակա «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը, և կոնկրետ այս դեպքում` ճանապարհն սպասարկող չինական «Սինոհիդրո քորփորեյշն» ընկերությունը, պետք է նյութական և բարոյական պատասխանատվություն կրեն իմ և այլոց հետ տեղի ունեցած նման միջադեպերի համար»,- գրել է Սարգսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր