Ուրեմն ինչ կարգի թույն է եղել, որ միանգամից պարալիզացվել են թոքերը, իսկ եթե շմոլից է, ապա ողջ մնացած զինծառայողներն ինչու չեն թունավորվել

«Մեզ հետաքրքիր է ԱԻՆ-ի պատասխանը, թե այդ ժամանակահատվածում ինչքան շմոլ գազ կարող էր արտադրել վառարանը: Ոնց կարող են բացատրել, թե այդ ինչքան շմոլ գազ է առաջացել, որ մեր երեխեքը երեք անգամ շնչելուց հետո անգիտակից այրվածքային շոկի են ենթարկվել:
Մենք պատրաստ ենք 15 ծնողներով մինչեւ վերջ գնալու, ամեն ինչի պատրաստ ենք: Ամեն ինչ անելու ենք, մենք կորցրել ենք ամենաթանկը: Պատկան մարմիններից պահանջում ենք արդար քննություն վարել, պատճառահետեւանքային կապերը վեր հանել: մենք ուզում ենք իմանալ՝ մեր երեխեքի մահն ինչից է վրա հասել, ում ձեռքով, ում հրամանով, ով է արել: Ողջ մնացած 6 վկաներից ամեն մեկը տարբեր հայտարարություն է անում, տարբեր բաներ են ասում»,-ասաց նա:
Զոհված զինծառայողներից հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանն էլ ասաց. «Դատաժիշկն է փաստել, որ երեխաներից մեկի թոքերը 2-3 անգամ են կծկվել, եւ այդ թունավոր մասը անգամ թոքերի հատակ չի հասել: Ուրեմն ինչ կարգի թույն է եղել, որ միանգամից պարալիզացվել են թոքերը: Շմոլ գազից չէր կարող նման բան լինել»:
Փաստաբան Նորայր Նորիկյանը նշեց.«Մասնավորապես, հարկ է ստանալ հարցի պտասխանը, թե ինչ շմոլ գազի մասին է խոսքը, այդ գազն ինչպես է ներթափանցել զինծառայողների ննջասենյակ, ինչպես բացատրել այն հանգամանքը, որ ողջ մնացած զինծառայողները չեն թունավորվել շմոլ գազով, եթե գտնվել են այդ տարածքում:
Պաշտոնական վարկածով պնդում է արվում, որ հրդեհը բռնկվել է բենզինի օգտագործումից առաջացած բոցից, հետեւաբար հարց է առաջանումմ, թե ինչ շմոլ գազի մասին է խոսքը, երբվանից է այն առաջացել, ինչ հանգամանքներում, ինչ միջոցների կիրառման արդյունքում եւ հրդեհից առաջ ինչ իրավիճակ է տիրել այդ տարածքում: Եթե պնդում է արվում, որ զինվորները այրվածքներն ստացել են կենդանության օրոք, ապա ինչպես բացատրել, որ նրանք չեն փորձել հնարավոր ու անհնար միջոցներ ձեռնարկել այդ տարածքից դուրս գալու, եւ գտնվել են մահճակալների վրա:
Այս պայմաններում տուծող կողմը չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը»,-ասաց Նորիկյանը:
Նա նշեց, որ հարցադրումներ են ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին. «Կոնկրետ որ ժամին եւ ում կողմից է ստացվել ահազանգ նշված հրդեհի մասին, ՆԳՆ կոնկրետ որ ստորաբաժանումներն են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին, հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնողների կողմից դեպքի վայրում արդյոք իրականացվել է լուսանկարահանում եւ տեսանկարահանում, մասնավորապես զոհված զինծռայողների տեղի դիրքի, վայրի, տեղափոխման մասին; Կազմվե՞լ է արդյոք հրդեհի մասին ակտ, եթե այո, խնդրել ենք տրամադրել ակտի պատճենը, ում կողմից եւ ինչ կարգով է հրդեհի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել ՆԳՆ թրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն: Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից որքան ժամանակ հետո հրդեհի եւ դրանից հետո տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն փոխանցվել ՆԳՆ փրկրարա ծառայության ճգնաժմային կենտրոն: Եթե այդ տեղեկատվությունը փոխանցվել է մինչեւ հունվարի 20-ը, ապա ինչո՞վ է պայմանավորված գնդապետ Սարոյանի՝ դեպքի վայրում տիրող իրդրությանը հակասող ու չհամապատասխանող տեղեկատվություն հրապարակելը»,-ընդգծեց փաստաբանը՝ հավեկլելով, որ հարցերի մեծ մասին պատասխան ստացել են:
Նա տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարին եւս հարցեր են ուղղել, սակայն պատասխան չեն ստացել: