Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

05 ապր 2023 11:45

Բաքվում իրար են խառնվել. Իրանը զորքեր է հավաքել Նախիջևանի տարածքի մոտակայքում

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է. «Իրանը զորքեր է հավաքել Նախիջևանի տարածքի մոտակայքում և մենք պատրաստ ենք պատերազմել այդտեղ: Ադրբեջանը հիմա 90-ականների Ադրբեջանը չէ։ Այսօր Ադրբեջանը ուժեղ պետություն է՝ ուժեղ առաջնորդով։ Մենք էլ ունենք բավարար ուժ և հզորություն»։

Մեկ էլ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն էլ առաջարկել է թուրքական F-16 կործանիչներ տեղադրել օկուպացված Կովսականում (Զանգելան)՝ «ռազմական սադրանքների և ահաբեկչական գործողությունների հակված իրանական մոլլաների ռեժիմին զսպելու համար»:

Ադրբեջանն իրեն այնպես է պահում, կարծես Իրանը որևէ քայլ ու գործողություն է արել Ադրբեջանի դեմ, դեռ տեղի չունեցած զորավարժություններից են այսպես ոգևորվել, իսկ դրանց կայացման դեպքում ինչպիսի՞ առաջարկներ կհնչեն Բաքվից:
Ուշագրավն այն է, որ Ադրբեջանը տարեկան մոտ հարյուր անհատական ու համատեղ զորավարժություններ է անում, այդ թվում՝ Իրանի հետ սահմանին, բայց դա կարծես թե իրենց կարելի է, իսկ Իրանը երբ անում է, ուրեմն «ահաբեկչական հակումներ» ունի:

Իրանը կարևոր զսպիչ գործոն է Ադրբեջանի ագրեսիայի համար, ուստի Բաքվում իրար են խառնվել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր