Հուլիսի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Հուլիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հուլիսի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 ապր 2023 14:51

Հերթական սկանդալը հայկական բռնցքամարտում. Մարզիչ Սամվել Պողոսյանը հացադուլ է սկսել

Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզիչ Սամվել Պողոսյանը հացադուլ է սկսել Վերնիսաժում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ։


Նրա սան, բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանը (54 կգ) Հայաստանի հավաքականի անդամ է, սակայն չի ընդգրկվել աշխարհի առաջնությանը պատրաստվող բռնցքամարտիկների կազմում։


Այս տարվա փետրվարին Հենրիկ Սահակյանը դարձել է Հայաստանի չեմպիոն։ 2021-ին նա ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։
Սամվել Պողոսյանն ArmSport-ի հետ զրույցում նշում է, որ տևական ժամանակ է, ինչ ֆեդերացիան խտրական մոտեցում է ցուցաբերում իրեն որպես մարզիչ: Իսկ ամեն ինչ ավելի լրջացավ, երբ Պողոսյանի սան Հենրիկ Սահակյանի դոպինգ թեստի պատասխանը դրական եղավ:


Մարզչի խոսքով, Սահակյանը չի օգտագործել որևէ տեսակի արգելված դեղամիջոց և այս ամենը շինծու է


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր