Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

17 ապր 2023 14:14

Դու ռուսերեն ես խոսում, դու արդեն թշնամի ես.ՌԴ-ից հեռացած արտիստներին պետք չէ պատժել, իրենք են իրենց պատժել

Ռուս երգչուհի Վալերիան հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունից հեռացած արտիստներն իրենք իրենց պատժել են։ aif.ru-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ռուս երաժիշտներն արտասահմանում հետաքրքիր չեն։
«Նրանք այլևս չեն կարողանա ապրել և աշխատել այստեղ։ Հասարակությունը մերժեց նրանց։ Ժողովուրդը չի գնալու նրանց ելույթներին... Ինչքան էլ նրանք գոռգոռան, տուն են ուզելու վերադառնալ»,- ասել է երգչուհին։

Վալերիան վստահ է, որ արտերկիր մեկնածները մնում են «ռուս, անկախ նրանից, թե ինչ դիրքորոշումով են նրանք  այնտեղ գնացել»։

«Դու ռուսերեն ես խոսում, դու արդեն թշնամի ես։ Մեկ բան է այցելել, շփվել, աշխարհ տեսնել, ուրիշ բան՝ այնտեղ ապրել։ Հետևաբար, պետք չէ հատուկ բան անել, պատժել նրանց։ Նրանք իրենք են իրենց պատժել»,-kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասել է երգիչը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր