Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

18 ապր 2023 15:15

Առջևում լուրջ և մասշտաբային փոփոխություններ են սպասվում մեր տարածաշրջանում

Բնության մեջ չկա և չի կարող լինել որևէ մարդ, մարդկանց խումբ կամ իշխանություն, որ իրավունք ունենա փակել 1000 տարուց ավել գոյություն ունեցող Հայկական հարցը: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արթուր Ղազինյանը.
«Եթե մենք այսօր հրաժարվենք Հայկական հարցից ու պահանջատիրությունից, մենք նախ կկորցնենք Հայկական աշխարհը, ապա կդադարենք գոյություն ունենալուց, քանի որ Հայկական պահանջատիրությունը մեզ համար ունեցել է գոյաբանական նշանակություն:
Ոչ մի «խաղաղության օրակարգ» չի կարող վերջ դնել հայերի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքին, չի կարող վերացնել մեկ ու կես միլիոն հայերի կոտորածի` ցեղասպանության մեղավորներին պատժելու արդար պահանջը:

Մոսկվայի և Կարսի միջազգային իրավունքին հակասող պայմանագրերով հաստատված, ապա սովետական կավբյուրոյի որոշումներով լրացված իրականությունն անընդունելի է, իսկ Թուրքիան, արդեն հարյուր տարուց ավել, փորձում է ստիպել Հայաստանին իրավաբանորեն ճանաչել Կարսի պայմանագիրը, հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման իր արդար պահանջից, ինչպես նաև առհավետ հրաժարվել իր պատմական հայրենիքից:
Աշխարհում ապրող ցանկացած Հայ մարդ պետք է ընդունի, որ Հայաստանը բազմակի անգամ ավելին է, քան 29.800 քառակուսի կիլոմետրը և ստանձնի հանձնառություն պայքարել իր երազանքների Հայաստանն ունենալու համար:
Թուրքիան վախենում է մեզնից և ջանք չի խնայում լուծել ու փակել Հայկական հարցը, քանի որ գենետիկ կոդով գիտի մենք ով ենք և ինչի ենք ունակ, եթե միավորվենք, համախմբվենք, հավատանք մեր ուժերին և պայքարենք իրական մեծ և ուժեղ Հայաստան ունենալու համար:
Իսկ մենք վախենում ենք թուրքերից, որովհետև չենք ցանկանում միավորվել ու համախմբվել, չենք ուզում հավատալ մեր ուժերին ու լծվել ծանր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր պայքարին:
Հ.Գ. Առջևում լուրջ և մասշտաբային փոփոխություններ են սպասվում մեր տարածաշրջանում և մենք պետք է պատրաստ լինենք ընդունել մեր բաժին մարտահրավերներն ու հավատով գնալ մեզ սպասող պատմական արդարության և հաղթանակների հետևից . . .»


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր