Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

27 ապր 2023 14:54

ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում ազնիվ չեն

ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, մասնավորապես Ֆրանսիան, այսպես կոչված, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ազնիվ միջնորդի դերի հայտ ունեին. կարծում եմ, որ նրանք այս հայտերը ձախողել են՝ դատելով այն իրավիճակից, որն այժմ կա։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերների փորձերը՝ համոզելու բոլորին, որ իրենք առաջնորդվում են բացառապես Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շահերով, հերքվում են նրանց պարբերական հակառուսական հարձակումներով։ Նման հայտրարաությունները ազնիվ միջնորդի կամ կառուցողական աշխատանքի մասին չեն վկայում։ Նմանատիպ արտահայտությունները ուժեղացնում են մեր այն զգացողությունները, որ Վաշինգտոնի եւ Փարիզի իրական ձգտումները կոնյուկտուրային եւ քաղաքականացված բնույթ ունեն եւ ուղղված են Ռուսաստանի դիրքերի խարխլմանը, եւ տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի մասին հոգալն ակնհայտորեն ներառված չէ նրանց ծրագրերում»,- ասել է Զախարովան։
Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկվա հայտարարությանն առ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։

«Կարող եմ ասել, որ ՌԴ-ն իր դիրքորոշումը հստակ ներկայացրել է ապրիլի 24-ին ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությունում: Ներկայում ինչպես խաղաղապահ զորակազմի, այնպես էլ քաղաքական մակարդակով գործադրվում են անհրաժեշտ ջանքեր Լանչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը վերադարձի վերաբերյալ: Եվ, իհարկե, սկզբունքայնորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծուների որոնման հարցում»,-ասել է Զախարովան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր