Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

16 հուն 2023 15:53

Հաջորդ խոհա-փիլիսոփայական ելույթը լինելու է Ցեղասպանության մասին, որ մեզ դարձրել են 1915-ին զոհվածների գերին և այդ դագաղային գերությունից պետք է ազատվել

Պատահական չէր հայտնի անձնավորության երեկվա խոհա-փիլիսոփայական ակնարկը զինանշանի մասին, իսկ մինչ այդ Արարատի-Արագածի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:


Նա մասնավորապես, նշել է. «Դեռևս երկու տարի առաջ պարզ էր, մասնավորապես ես էլ էի ասել, որ Թուրքիան Հայաստանից ունի պահանջներ.


- հրաժարվել Արցախից,


-տրամադրել Սյունիքի միջանցքը, առանց հայկական,


վերահսկողության,


-փոխել Սահմանադրությունը,


-փոխել զինանշանը և հանել Արարատի նկարը,


-հրաժարվել Ցեղասպանության ճանաչման գործընթացից,


-ապամոնտաժել Ցեղասպանության հուշահամալիրը,


-վերախմբագրել դպրոցական դասագրքերը,


-դպրոցներում մտցնել թուրքերենի պարտադիր ուսուցումը:


Այսինքն այն, ինչն ասում էր Ջոն Բոլթոնը՝ հրաժարվել կաղապարներից:


Քայլ այլ քայլ հայտնի անձնավորությունը և ԱԺ-ում, կառավարությունում իրեն սպասարկող անդեմ զանգվածը դա կատարում են:


Պատահական չէր հայտնի անձնավորության երեկվա խոհա-փիլիսոփայական ակնարկը զինանշանի մասին, իսկ մինչ այդ Արարատի-Արագածի մասին:


Հաջորդ խոհա-փիլիսոփայական ելույթը լինելու է Ցեղասպանության մասին, այն կոնտեքստում, որ մենք, ողջերս, դարձել են 1915-ին զոհվածների գերին և այդ դագաղային գերությունից պետք է ազատվել:


Տեսնենք ...»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր