Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

15 հուն 2022 11:17

Մոսկվան լավ էլ հասկանում է հակառուսական այս գործընթացը, կփորձի առավելագույնը քամել , նա ունի իր ծրագրերն ու շահերը

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։


ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։


«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Gazeta.ru-ի հետ զրույցում նշել է, որ կարծում է, որ հարաբերությունների «նորմալացման» ներկայիս փորձը կարելի է անվանել «դարակազմիկ», քանի որ Երևանը դե ֆակտո արետն կատարել է բոլոր այն պահանջները, որոնք Անկարան ներկայացրել է իրեն։


«Ավանդաբար, հայ-թուրքական սահմանը բացելու դիմաց Հայաստանից պահանջվում էր հրաժարվել հայկական Լեռնային Ղարաբաղից և հրաժարվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պետական ​​քաղաքականությունից: Դե ֆակտո այդ պահանջներն արդեն իսկ կատարվել են Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասում է քաղաքագետը։


«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված նախապայման ի հայտ եկավ, և փաստացի նաև այն կատարեց հայկական կողմը, քանի որ երկրի ղեկավարի մակարդակով խոսվում է, որ երկրների միջև հաղորդակցությունը բաց է լինելու, իսկ ապրանքներն ու բեռները միջանցքով կտեղափոխվեն զինվորականների ուղեկցությամբ»,- հավելեց փորձագետը։


Մաթևոսյանի կարծիքով հայ-թուրքական ներկայիս օրակարգը հակահայկական, հակառուսական և հակաիրանական բնույթ ունի։ Այդուհանդերձ, փորձագետի կարծիքով, Հայաստանի ղեկավարությունն այդ հարաբերություններում տեսնում է հանրապետության «տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաև արևմտյան երկրների հետ մերձեցման հնարավորություն»։


«Նրանք անկեղծորեն հավատում են, որ Անկարայով «տրանզիտով» կարող են ինտեգրվել արևմտյան աշխարհին, ՆԱՏՕ-ի կառույցներին և վերջնականապես ազատվել ռուսական կապերից։ Հայ-թուրքական «երկխոսությունն» ակնհայտորեն տեղի է ունենում ԱՄՆ-ի հովանու ներքո։ Այս «երկխոսության» իրական նպատակը Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելն է։ 


Այս մոտացման հեղինակներին չի հետաքրքրում, որ դրա արդյունքում Հայաստանը կհայտնվի թուրք-ադրբեջանական ճիրաններում, կստեղծվեն պայմաններ, որոնցում նրանք կապրեն «ոչ թե հայերի հետ», այլ «հայերի փոխարեն»։ Այս գործընթացի արտասահմանյան ղեկավարները մեծ խնդիր են լուծում, և «մանրադրամի» ճակատագիրը նրանց չի հետաքրքրում»,- կարծում է փորձագետը։


 Ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար։


Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով՝ Մոսկվան հասկանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հնարավոր հակառուսական վեկտորը բայց և ունի իր ծրագրերն ու շահերն այս գործընթացում։


«Մոսկվան ամեն դեպքում կփորձի առավելագույնը քամել գործընթացից (նույնիսկ իմանալով, որ մյուս կողմն ունի իր ծրագրերն այս գործընթացի համար): Ռուսաստանին Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իր պատճառով. եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի և կայուն գործի Մոսկվայի վերահսկողության ներքո, ապա Ադրբեջանը և Թուրքիան կապող ամենակարճ ճանապարհը կանցնի ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով դրանից բխող բոլոր հետևանքներով», - նշել է Մաթևոսյանը:
Zham.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր