Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

07 օգոս 2023 15:23

Տեսանյութ.Կասկած կա, որ ռուս խաղաղապահներն ադրբեջանցիների հետ մեզ բլոկադայի են ենթարկել

Արցախի հեղափոխական կուսակցության անդամ Արթուր Օսիպյանն անհեթեթ է որակում ռուս խաղաղապահ կոնիտինգենտի պատասխան նամակը։

«Ռուսները հրաժարվում են իրենց պարտականություններից։ Կասկած կա, որ ռուս խաղաղապահներն ադրբեջանցիների հետ մեզ բլոկադայի են ենթարկել։ Իրենց երեսը ցույց տվեցին, Ադրբեջանի հետ մեկտեղ են իրենք»,-ասաց նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Նա նշեց, որ չեն ընկճվելու, պայքարը շարունակելու են։  Անդրադառնալով այն հայտարարություններին, թե նման ակցիաները վտանգավոր են, Ա. Օսիպյանը հարցնում է.

«Ասեք դրա փոխարեն ի՞նչ անենք, որ Արցախն էս վիճակից դուրս բերենք, չգնանք, հանձնվենք թշնամուն։ Լավ ասում եք, Աղդամ չենք գնում։ Ռուբեն Վարդանյան ու քո թիմւ, Աղդամ չենք գնում, միջանցքը չենք բացում, ի՞նչ ենք անում։ Ասեք՝ Ձեր նպատակը ո՞րն է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր