Տեղումներ, քամու ուժգնացում, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը       ԱՄՆ-ն չի մասնակցի Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին    

15 օգոս 2023 17:35

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջել է իր գրառումը և նոր հայտարարություն արել

Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը Վերին Շորժայի հատվածում կրակել է դիտորդություն իրականացնող ԵՄ պարեկների ուղղությամբ։

«Դիտորդություն իրականացնող ԵՄ ոչ մի պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել։ Մենք պարեկություն ենք կատարում Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում և մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին զեկուցում ենք Բրյուսել»,- ասված է հայտարարության մեջ։
 
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հեռացրել է նախորդ գրառումը և նոր հայտարարությամբ հաստատել, որ իրենց դիտորդները Գեղարքունիքի մարզում պարեկություն իրականացնելիս եղել են կրակոցների գոտում։

«Մենք հաստատում ենք, որ ԵՄ դիտորդը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում այն վայրում, որտեղ կրակել են»,–ասված է «Թվիթերի» էջի նոր հայտարարության մեջ։

Նշվում է, որ ոչ ոք չի տուժել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր