Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

17 օգոս 2023 23:27

Տեսանյութ. Իրազեկում՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ. ՆԳՆ-ն

2023 թ. սեպտեմբերի 17-ին տեղի կունենան Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները:
 
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն քվեարկության օրվա դրությամբ 18 տարին լրացած՝ Երևան համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք:
 
«Ներքին գործերի նախարարությունը կազմել և հրապարակել է ընտրությունների նախնական ցուցակները և տեղամասային կենտրոնների հասցեները police.am կայքում: Երևան համայնքի ընտրողները կարող են իրենց տվյալները ստուգել և ծանոթանալ ընտրական տեղամասերի հասցեներին։ Ցուցակներում տվյալների բացակայության կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընտրողները կարող են դիմում ներկայացնել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության տարածքային անձնագրային ստորաբաժանումներ՝ համապատասխան ուղղումներ կատարելու կամ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար։
 
Հարկ է նշել, որ ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու համար ընտրողները պետք է լիազոր մարմին դիմում ներկայացնեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 14 օր առաջ, իսկ նշված ժամկետից հետո դիմող անձանց տվյալները կընդգրկվեն ընտրողների լրացուցիչ ցուցակներում: Եթե քվեարկության օրը ընտրական տեղամաս ներկայացած ընտրողը հայտնաբերում է, որ ընդգրկված չէ ընտրողների ցուցակում, ապա կարող է դիմել ՄՔԾ տարածքային ստորաբաժանում, որը հիմքերի առկայության դեպքում կայացնում է Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին որոշում և տրամադրում համապատասխան տեղեկանք:
 
Տեղեկանքի հիման վրա տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ։ Ընտրողների ցուցակներում հնարավոր անճշտությունները բացառելու նպատակով ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության ստորաբաժանումներին հանձնարարվել է այցելել համապատասխան տարածքների հասցեներ, կատարել ստուգումներ և անհամապատասխանություններ բացահայտելու դեպքում ՄՔԾ ստորաբաժանումների հետ համագործակցելով՝ իրականացնել ճշգրտումներ:
 
Գործնականում հանդիպող հիմնական անհամապատասխանությունը օտարերկրյա պետություններում մահացած անձանց վերաբերյալ տվյալների առկայությունն է ընտրացուցակներում: Նման դեպքերի վերաբերյալ լիազոր մարմնին ծանուցում են մահացածի հարազատները կամ ոստիկանությունը: Ուստի քաղաքացիներին հորդորում ենք ընտրացուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում դիմել ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր