Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ, եղանակն առաջիկա օրերին          Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ       Ռուսաստանը կորցնում է իր նախկին ազդեցությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում    

01 սեպ 2023 20:02

Զինծառայող Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է․ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու  համար շարունակվում են:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր