Տեսանյութ.Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը ավելանում է, կան նաև զոհեր          Տեսանյութ.Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին       Մերսման սրահներից մեկում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ    

02 սեպ 2023 10:00

ԱՄՆ-ում հին դոլարները համարվում են արժույթ, իսկ ՀՀ-ում՝ ոչ, բանկերը չեն վերցնում. քաոս է տիրում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պարբերաբար բողոքներ է ստանում քաղաքացիներից, որ Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք բանկեր հրաժարվում են կատարել գործարքներ հին՝ 2006 թվականի արտադրության դոլարներով՝ քաղաքացիներին որեւէ բացատրություն չտալով:


Նշենք, որ 2006 թվականի արտադրության այդ «հին դոլարները» հին չեն համարվում նույնիսկ ԱՄՆ-ում, պարզապես 2010 թվականին ԱՄՆ-ն հայտարարեց, որ թողարկելու է նոր դիզայնով թղթադրամներ՝ նոր թանաքագծով, որը կփոխեր գույնը պղնձագույնից դեպի կանաչ, սակայն նախորդների՝ արտադրությունից դուրս գալու մասին որեւէ խոսակցություն չի եղել:




«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում ուղարկեց Հայաստանի կենտրոնական բանկ՝ հասկանալու՝ արդյոք Կենտրոնական բանկը տեղյակ է բանկերում թույլ տրվող ապօրինություններից: Ի պատասխան՝ ԿԲ-ից մեզ տեղեկացրին, որ ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկում է ֆինանսական շուկան եւ տեղյակ է այդ երեւույթի մասին: Հարցին, թե ինչու նախօրոք այս մասին չի զգուշացվել քաղաքացիներին, Կենտրոնական բանկից տեղեկացրին, որ ֆինանսական կառույցներն իրենց հաճախորդներին պարտավոր են տեղեկացնել մատուցվող ծառայությունների պայմանների փոփոխությունների վերաբերյալ: Դա չանելու դեպքում ֆինանսական ծառայությունների սպառողները կարող են իրականացնել իրենց շահերի պաշտպանության քայլեր, որոնց մասին տեղեկությունները հասանելի են ԿԲ կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/am/SitePages/fcpforconsumer.aspx:


Այս ամենից զատ արդյոք Կենտրոնական բանկը կարգավորումներ մտցնելու ուղղությամբ քայլեր անու՞մ է, կամ գուցե այդպիսիք այժմ արդեն կա՞ն:


«Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի շրջանառության ապահովման պարտավորություն չունի՝ ի տարբերություն ՀՀ ազգային արժույթի՝ դրամի շրջանառության ապահովման:


Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի փոխանակման շուկան խիստ մրցակցային է, եւ ֆինանսական կառույցների կողմից մատուցվող ծառայությունների սակագները որոշվում են շուկայական մեխանիզմով (յուրաքանչյուր բանկ կամ փոխանակման կետ ինքն է որոշում, թե որ արտարժույթով ինչ գործառնություններ իրականացնի եւ ինչ սակագնով)։ Ֆինանսական կառույցների ծառայությունների սակագներն ուղղակիորեն չեն կարգավորվում կամ հրահանգավորվում Կենտրոնական բանկի կողմից»,- հայտնեցին Կենտրոնական բանկից:


Այսինքն՝ երբ հնչում են որեւէ բանկի կամ ֆինանսական կազմակերպության գովազդում խոսքեր, թե կառույցը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից, խաբեություն է: ԿԲ-ն միայն լիցենզիայի տրամադրման ժամանակ է կանոններ նախանշում, հետո ինչ ցանկանում, անում են բանկերը:


Փաստացի ԱՄՆ-ում, այսպես ասած, հին դոլարները համարվում է արժույթ, իսկ Հայաստանում՝ ոչ: Ու ով է որոշել՝ պարզ չէ. պետությունը կազմակերպված քաոս է ստեղծել»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր