Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին          Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

11 սեպ 2023 12:20

Պուտինը չի հասկանում, որ երկար պատերազմում նա կպարտվի, նա վճռական է մաշելու երկիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կպարտվի երկարատև պատերազմում. այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է The Economist-ին տված հարցազրույցում։

Չկարողանալով արագ նվաճել Ուկրաինան՝ Պուտինը վճռական է մաշելու երկիրն  և նրա գործընկերների վճռականությունը, ասել է Զելենսկին: Վերջինիս համոզմամբ՝ Պուտինը ձգտում է Ուկրաինան վերածել անգործունակ, ամայացած պետության, որի փախստականները խնդիրներ են առաջացնում Եվրոպայում:

«Պուտինը չի հասկանում, որ երկար պատերազմում նա կպարտվի: Որովհետև կապ չունի՝ նրան աջակցում է ռուսների 60%-ը, թե 70%-ը: Ո՛չ, կպարտվի նրա տնտեսությունը: Քանի որ Ուկրաինան մեծացնում է հարվածները Ռուսաստանի ներսում, ռուսները կսկսեն անհարմար հարցեր տալ իրենց բանակի՝ իրենց պաշտպանելու անկարողության մասին»,- ասել է Ուկրաինայի  նախագահը։

Զելենսկին ընդգծել է, որ չի ցանկանում երկար պատերազմի մասին մտածել, բայց պատրաստվում է դրան։

«Ես պետք է պատրաստ լինեմ, իմ թիմը պետք է պատրաստ լինի երկար պատերազմի, իսկ էմոցիոնալ առումով ես պատրաստ եմ»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր