Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Փետրվարի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածшնքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը․ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը    

01 օգոս 2023 14:50

Պուտինը չի դիմանա երկար ժամանակ պատերազմելու Ուկրաինայի դեմ, կմահանա, նա այլևս նույն գործիչը չէ

Վլադիմիր Պուտինը չի դիմանա, որպեսզի երկար ժամանակ պատերազմի Ուկրաինայի դեմ: Այս մասին բրազիլական GloboNews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարո՞ղ է կրկնել Սիրիայի ճակատագիրը, որտեղ Ռուսաստանը գրեթե 30 տարի «պրոքսի պատերազմ» է վարում, Զելենսկին ասել է հետևյալը. «Պուտինն այդքան չի ապրի։ Այն տեմպերով, որով նա կռվում է մեզ հետ, նա չի կռվել Սիրիայում։ Նա չի դիմանա։ Նա 30 տարի չի ապրի, կմահանա, սա միանգամայն հասկանալի է։ Բայց նա նույնիսկ 10 տարի չի դիմանա։ Նա այլևս նույն գործիչը չէ» (մեջբերումը The Moscow Times-ից):

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայի զինված ուժերի դեմ ռազմաճակատ է նետված ամբողջ ռուսական բանակը, սակայն նրա ողնաշարն արդեն ոչնչացվել է։ Այժմ, կարծում է Զելենսկին, Կրեմլին անհրաժեշտ է դադար, որպեսզի ռեսուրսներ կուտակի և քաղաքական աջակցություն ստանա «գոնե ինչ-որ տեղ աշխարհում»։ Նա խոստացել է, որ Կիևը դա թույլ չի տա։ «Ուկրաինան կգործի: Մենք թույլ չենք տա, որ նրանք դառնան այնքան ուժեղ, որքան լայնամասշտաբ պատերազմի սկզբում էին»,- ասել է Զելենսկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր