Երևանում բախվել են «Opel» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած          Իրանը փակել է օդային տարածքը, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով       Որևէ հաշվառվում չի փոփոխվում մինչև դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից    

10 հոկ 2023 16:16

Բաքուն շարունակում է սպառնալ.Ստորագրել խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ,այլապես ավելի շատ կոուստներ կկրի Հայաստանը

Բաքուն շարունակում է սպառնալ Երեւանին՝ պնդելով, որ որքան հետաձգվի այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի ստորագրումը, այնքան «ավելի շատ կորուստներ» կկրի Հայաստանը։ Այսպիսի սպառնալիքներ է հնչեցրել Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը։

Նա վստահ է, որ Հայաստանը կործանման եզրին է, ընդ որում՝ ամենակոռումպացված երկրներից մեկի ներկայացուցիչը հավաստիացնում է, որ «կործանման» մասին վկայում է Հայաստանում «պետական ապարատի կոռուպցիան»։

Ուսուբովի համոզմամբ՝ Հայաստանը «կփորձի ստորագրել խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ»։ Նրա կարծիքով՝ Բաքուն «պատմական հնարավորություն» է ընձեռում ոչ միայն Հայաստանին, այլեւ Արցախի բնակչությանը, որը ստպված էր հեռանալ իր պատմական հայրենիքից Ադրբեջանի ագրեսիայի պատճառով։ Ադրբեջանցի պաշտոնյան համոզված է, որ չնայած ադրբեջանական ԶՈւ գազանություններին եւ հայերին սպանելու կոչերին՝ այսպես կոչված «ինտեգրումը» եւ «ադրբեջանական անձնագիրը, որոնք առաջարկում է Բաքուն, եզակի հնարավորություն են Ղարաբաղի հայերի համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր