Ադրբեջանը տարերքի մեջ է ՝ ավելի քան 10 մլրդ ամերիկյան դոլար կծախսի ԼՂ-ում և հարակից տարածքներում, ֆինանսական միջոցների 29․4 տոկոսը կուղղվի Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում մեկնարկած ծրագրերի իրականացմանը

Հաղորդում է «Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները։
Ադրբեջանցի պաշտոնյաները գործակալությանը փոխանցել են, որ 2024-ից 2027 թվականներին երկրի պետական բյուջեում «կապիտալ ծախսերի համար նախատեսված ֆինանսական միջոցների 29․4 տոկոսը կուղղվի Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում մեկնարկած ծրագրերի իրականացմանը»։
«Մինչև 2027 թվականը Բաքուն նախատեսում է ամրապնդել այս շրջաններում գտնվող ռազմական ենթակառույցները, կկառուցվեն էներգետիկ, տրանսպորտային, մարզական և սոցիալական օբյեկտներ», - հաղորդում է «Ինտերֆաքսը»։