Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը          Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում       Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան    

28 հոկ 2023 17:15

Բերանի խոռոչում մեծ քանակությամբ փչացած ատամներ ունենալու հետևանքը

Ռուսաստանի Կիրովի մարզի սրտաբանության եւ նյարդաբանության կենտրոն է դիմել 40-ամյա մի տղամարդ։ Նա մրսած է եղել եւ ունեցել է ոչ բարձր ջերմություն՝ 37,3 С, արագ ապաքինվել է, բայց նկատել է, որ աննշան ծանրաբեռնվածությունից շնչարգելություն է ունենում։ Նա դիմել է թերապեւտի, ուղարկվել ԷԽՕ-կարդիոսկոպիայի, որը հայտնաբերել է աորտալ փականի ծանր անբավարարություն եւ ձախ փորոքի միոկարդ, տեղեկացրել է մարզի առողջապահության նախարարությունը։

Կենտրոնի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Իսակովի խոսքով՝  այդ փոփոխությունները բնորոշ չեն երիտասարդ տղամարդուն։

Պացիենտը հոսպիտալացվել է վարակիչ էնդոկարդիտի կասկածանքով։ Դա սրտի փականային ապարատի բորբոքային հիվանդություն է։ Արյան ուսումնասիրությունը պարզել է բորբոքային մարկերների բարձրացում։ Հետագա ախտորոշման ընթացքում պարզվել է բավական անսպասելի պատճառ։ Պացիենտը երկար տարիներ ուշադրություն չի դարձրել ատամների առողջությանը, չի դիմել ատամնաբույժի, ինչն էլ հանգեցրել է սրտի ախտահարման։

Կիրովի ատամնաբուժական կենտրոնի գլխավոր բժիշկ Իրինա Խալյավինան ասել է, որ բերանի խոռոչում մեծ քանակությամբ փչացած ատամներ ունենալը, քարերի, փառի առկայությունը, մաշված, վատ նստող ատամների շապիկները վնաս են հասցնում օրգանիզմի առողջությանը։

Հատկապես վտանգավոր են քրոնիկական՝ պարոդոնտի հիվանդությունները։ Դա ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա։ Բայց ամենաանբարենպաստ ազդեցությունը բերանի խոռոչի պաթոգենները թողնում են սիրտ-անոթային համակարգի վրա։

Իրինա Խալյավինայի խոսքով՝ բերանի խոռոչի ֆլորան պայմանականորեն պաթոգեն է։ Երբ մարդն առողջ է, ստրեպտոկոկերի, ստաֆիլոկոկերի, սնկերի առկայությունը վտանգ չի ներկայացնում, որովհետե լորձաթաղանթը լավ պատնեշ է հանդիսանում։ Հակառակ դեպքում բակտերիաներն առաջ են բերում պարոդոնտի բորբոքումներ, ինչը վնասում է լնդերը եւ ատամների էմալը, այսինքն՝ պատնեշը վերանում է։

Բակտերիաները թափանցում են օրգանզիմի տարբեր օրգաններ եւ առաջին հերթին արյունատար համակարգ։ Հիմնական թիրախը միոկարդն է, այսինքն՝ սիրտը, երկրորդը՝ երիկամները։

Ատամները կարելի է բուժել, ինչն արել է պացիենտը, վերացրել բոլոր խնդիրները, բայց  սրտի փոփոխություններն անդառնալի են, եւ պացիենտը վիրահատության կարիք է ունեցել։ Իրականացվել է սրտի բաց վիրահատություն՝ աորտալ փականի պրոթեզավորում։ Վիրահատությունը հաջող է անցել, պացիենտը լավ վիճակում դուրս է գրվել։

Հիշեցնենք ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին. խորհուրդ է տրվում պրոֆիլակտիկ զննվել ատամնաբույժի մետ տարեկան երկու անգամ, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրականացվի բուժում պլանային կարգով, ինչը թույլ կտա խուսափել սուր վիճակներից, որոնք կուղեկցվեն ատամնացավով։ Սոմատիկ խնդիրների լուծման երկրորդ կարեւոր գործոնը բերանի խոռոչի հիգիենիկ խնամքի կարգավորումն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր