Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

30 հոկ 2023 12:04

Տեսանյութ.«Խաղաղության խաչմերուկ» նախագծում արձանագրում ենք, որ կողմերից յուրաքանչյուրը իր տարածքում ապահովում է սահմանային մաքսային հսկողություն

Տարածաշրջանային կոմիունկիացիաների բացման սկզբունքը մենք ամփոփել ենք «խաղաղության խաչմերուկ» նախագծի բովանդակության մեջ։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նստում ասաց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման երրորդ հիմնական սկզբունքնին՝ կոմունիկացիայի բացմանը։


««Խաղաղության խաչմերուկ» նախագծում մենք տարընթերցումներից խուսափելու համար էլի արձանագրում ենք, որ կողմերից յուրաքանչյուրը իր տարածքում ապահովում է սահմանային մաքսային հսկողություն, բացի այդ՝ կողմերից յուրքանչյուրն իր տարածքում ապահովում է կոմունիկացիաների անվտանգությունը, խոսքը վերաբերում է ճանապարհներին, երկաթուղուն, ավիահաղորդակցության ուղիներին, խողովակաշարերին, մալուխներին, էլեկտրահողորդման գծերին։ Կողմերից յուրքանչյուրն իր տարածքում ապահովում է անվտանգությունը՝ կոմունիկացիաների և այդ կոմունիկացիաներով մարդկանց և բեռների անվտանգ անցումը»,- ասել է Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր