Ինչո՞ւ պետք է տանք, տանք, որ ի՞նչ լինի․ ֆինանսների նախարարը՝ արցախցներին թոշակ տալու մասին
![](https://livenews.am/press/wp-content/uploads/2023/10/%D6%86%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B6%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80-%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A5-%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-800x445.jpg)
Հարցին՝ ինչու հիմա Հայաստանը չի տալիս ԼՂ-ին այդ գումարները, նախարարը պատասխանեց. «Նախ ասեմ, որ համարյա ամբողջ գումարը տրամադրված է, այնտեղ շատ փոքր գումար է մնացել: Այս տարվա համար նախատեսված ամբողջ գումարը, կարծեմ 6 մլրդ դրամի մնացորդ ունենք, տրամադրվել է արդեն: Դեռ մի բան էլ ավելի, մենք որոշումներ ենք կայացրել տարվա ընթացքում և այդ գումարն ավելացրել ենք: Հիմա մենք այդ գումարները տրամադրում ենք մարդկանց, որոնք գտնվում են Հայաստանում»:
Ճշտող հարցին՝ այսինքն այն գումարները, որոնք պետք է տայիք Արցախին, հիմա տալիս եք որպես օգնությո՞ւն, Վահե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ոչ, որովհետև 100-հազարական և 50-հազարական դրամները, որ հիմա տալիս ենք, դրանք շատ ավելի շատ են, քան այն գումարը, որի մնացորդ կար ԼՂ-ին հատկացնելու համար: Մենք որոշում չունենք, որ այդ գումարը չենք տալու, բայց ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է տանք: Տանք, որ ի՞նչ լինի: Մենք արդեն վճարում ենք մարդկանց թոշակներին հավասարազոր գումարներ:
Իսկ թոշակ ստանալու համար այդ մարդիկ պետք է հաշվառվեն Հայաստանում, գրանցվեն մեր համակարգում և ստանան իրենց հասանելի թոշակը ՀՀ ընդհանուր համակարգի միջոցով»: