Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

30 դեկ 2023 16:06

Մոսկվայի զգուշավոր քաղաքականությունը Փաշինյանի ռեժիմի նկատմամբ. հիմա անիմաստ է կոշտ արձագանքելը

Regnum.ru- ն գրում է, որ Երևանը հերթական հակառուսական քայլն է արել: Հայաստանի իշխանությունները վերջերս որոշել են դադարեցնել Sputnik-Արմենիա ալիքի հեռարձակումը երկրում մեկ ամսով հետ կանչելով դրա ռետրանսլյատոր «Տոսպա» ռադիոկայանի լիցենզիան։ Բացի այդ, ռետրանսլյատորը տուգանվել է 500 հազար դրամով (մոտ 1200 դոլար)։


Հայաստանի իշխանություններն այստեղ երկու պահանջ են ներկայացրել: Նախ «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարին, որտեղ հեղինակն իբր «երկրի և ժողովրդի պատվին ու արժանապատվությանն ուղղված հեգնական և նվաստացուցիչ հայտարարություններ է արել չունենալով դա անելու բարոյական իրավունք՝ որպես օտարերկրյա քաղաքացի»:


Երկրորդը «Абовян Time» հաղորդումն է, որտեղ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արման Աբովյանն իբր «խուճապ տարածող և չճշտված ու ոչ հավաստի աղբյուրների վրա հիմնված հայտարարություններ է արել»։

Մոսկվայի զգուշավոր քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի նկատմամբ (որն ակնհայտորեն հակառուսական կուրս է բռնել և դրանից չի շեղվելու) կարելի է բացատրել ևս երկու գործոնով:


Նախ դա ուկրաինայում տեղի ունեցողի պայմաններում հետխորհրդային տարածքում որևէ լուրջ ճգնաժամ հրահրել չցանկանալը։ Այդ իսկ պատճառով Մոսկվան փորձում է սառեցնել իրավիճակը և չարձագանքել որևէ սադրանքի, որի նպատակը ստատուս քվոյի խախտման դրդելն է (օրինակ Հայաստանին խնդրելը դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից)։


Երկրորդ հերթին հարցը հայ բնակչության ներկայիս հոգեբանական վիճակը հասկանալու մեջ է, որը քվեարկեց Փաշինյանի օգտին այն բանից հետո, երբ վերջինս հանձնեց Ղարաբաղը և շարունակում է պաշտպանել նրա հակառուսական կուրսը։ Դա մասամբ այն պատճառով է, որ բնակչությունը պետք է ինչ-որ մեկի վրա բարդի Ղարաբաղի հայերի դավաճանության հարցը (որը կատարված է Հայաստանի կառավարության կողմից, և որն ընտրել է նույն հայ բնակչությունը): Եվ այդ տեսանկյունից Մոսկվայի կոշտ քաղաքականությունը Փաշինյանի նկատմամբ կընկալվեն որպես բուն Հայաստանի դեմ ուղղված քայլեր։




Ուստի հիմա ժամանակավրեպ է և անիմաստ է կոշտ արձագանքելը: Նման արձագանքը ոչինչ չի փոխի և չի հանգեցնի, պայմանականորեն, նրան, որ հայերը դուրս կգան փողոց տապալելու հակառուսական վարչապետին։


Այսինքն շատ ավելի արդյունավետ կարող է լինել հայ բնակչությանը թույլ տալ գնալ Փաշինյանի հետևից մինչև հավաքական ողբերգական ավարտ, եթե, իհարկե, նա ժամանակին խելքի չգա ու չշեղվի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ճանապարհից (որից հետո կկորցնի նոր տարածքներ): Դա գոնե կենդանի օրինակ կդառնա տարածաշրջանում Մոսկվայի մյուս գործընկերների համար, օրինակ այն մասին, թե ինչպես չպետք է անել:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր