AstraZeneca-ին ավելի քան 100 մլն դոլար փոխհատուցում է սպառնում պատվաստանյութի առաջացրած ենթադրյալ բարդությունների գործով

Դեղագործական հսկան, որը պատվաստանյութը մշակել է Օքսֆորդի համալսարանի հետ համագործակցությամբ, կկանգնի Լոնդոնի Բարձր դատարանի առաջ՝ պատվաստանյութի «թերի» լինելու վերաբերյալ պնդումների պատճառով:
AstraZeneca-ի արտադրանքը կապում են պատվաստանյութից առաջացած իմունային թրոմբոցիտոպենիայի և թրոմբոզի (VITT) հետ, որն առաջացնում է արյան խցանումներ: Պարբերականը մանրամասնում է, որ առնվազն 81 մարդ մահացել է առաջացրած բարդությունների պատճառով, որոնք կապված են պատվաստանյութի՝ շատ հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցության հետ, մինչդեռ հարյուրավոր մարդիկ նույնպես տուժել են այդ պատճառով:
Պատվաստանյութ արտադրողը կարող է ստիպված լինել մինչև 80 միլիոն ֆունտ ստերլինգ (ավելի քան 100 մլն դոլար-Խմբ.) փոխհատուցում վճարել, եթե պարտվի դատարանում, հայտնում է The Telegraph-ը: Ընդ որում, պատվաստանյութի բարդությունները արձանագրված են AstraZeneca պատվաստանյութը ստացած որոշ մարդկանց մահվան վկայականներում: