Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը          ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ       Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին    

14 փետ 2024 11:40

Բաքուն Բորելին մեղադրել է «միակողմանի հայանպաստ դիրք» զբաղեցնելու համար

Բաքուն Բորելին մեղադրել է «միակողմանի հայանպաստ դիրք» զբաղեցնելու համարԱդրբեջանը դատապարտում և հերքում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի «անհիմն» (չակերտները՝ Tert.am) մեղադրանքները. այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Բորելը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորին կրակելը ցավալի է, սակայն Ադրբեջանի պատասխանն անհամաչափ է եղել: Ըստ Բորելի՝ ադրբեջանական կողմն արհամարհել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ այդ միջադեպն ամբողջությամբ կքննվի:

Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ «սադրանքին» (չակերտները՝ Tert.am) ի պատասխան ձեռնարկված քայլերը «միանգամայն համարժեք էին» (չակերտները՝ Tert.am) և լոկալ բնույթ են կրել:

««Ռազմական ագրեսիա» (չակերտները՝ Tert.am) իրականացրած հայկական կողմի վերաբերյալ Ժոզեպ Բորելի հիմնավորումը «Հայաստանի ռազմական սադրանքի անտեսում է» (չակերտները՝ Tert.am): ԵՄ-ն պետք է հաշվի առնի, որ Հայաստանի կողմից սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության հովանավորությամբ տեղակայված «վարձկանները» (չակերտները՝ Tert.am) վտանգ են ներկայացնում ադրբեջանական զինվորականների և քաղաքացիական բնակչության կյանքի համար:

Չնայած Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին, Բորելը, «միակողմանի հայանպաստ դիրք» (չակերտները՝ Tert.am) գրավելով, անջրպետ է ստեղծում Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև և արդյունքում իրեն ամբողջությամբ մեկուսացնում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից», - ասված է հայտարարությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր