Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը          Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար       Ո՞րն է այս իշխանության հակաթույնը. կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու    

17 փետ 2024 12:05

Պետք է ժամկետ տրվի՝ փասափուսեքը հավաքեն և դուրս շպրտվեն Ներքին Հանդից. Հայաստանը իրեն պետք է պահի այնպես, ինչպես Ուկրաինան

Պետք է ժամկետ տրվի՝ փասափուսեքը հավաքեն և դուրս շպրտվեն Ներքին Հանդից. Հայաստանը իրեն պետք է պահի այնպես, ինչպես Ուկրաինան«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի՝ յուրաքանչյուր օր ավել մնալը հավելյալ սպառնալիք է:

«Դա մի գործոն է, որը, ինքնին սպառնալիք լինելով, սանձազերծում է դրան հարակից մի քանի սպառնալիքներ և այդ սպառնալիքների կենսունակությունն է պահում: Ուրեմն Հայաստանը պետք է օր առաջ լքի ՀԱՊԿ-ը՝ դե յուրե ամրագրելով այն իրավիճակը, որն արդեն իսկ ձևավորված է դե ֆակտո»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինս վերհիշում է օրեր առաջ Ներքին Հանդում տեղի ունեցած դեպքերը, որոնք վերահաստատում են իր՝ վերոնշյալ մտքերը:

«Ներքին Հանդի պատմությունն էլ հենց այդ «օպերայից» է, որովհետև Ներքին Հանդը այն քիչ հատվածներից մեկն է, որտեղ եվրոպացի դիտորդներին այնտեղ 2021 թվականից տեղակայված ռուս «խաժամուժը» հնարավորություն չի տալիս պատշաճ կերպով աշխատել. ինչո՞ւ, այ հենց սրա համար: Իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը պետք է ուղեկցվի նաև Կառավարության որոշումների չեղարկմամբ, որոնք ընդունվել էին՝ ռուսների ներկայությունն այնտեղ ապահովելու համար: Պետք է խելամիտ ժամկետ տրվի նրանց, ասենք՝ 24, կամ 48 ժամ, որպեսզի փասափուսեքը հավաքեն և իրենք իրենց դուրս շպրտեն այդտեղից»,- կարծում է նա:

Հարցին՝ ի՞նչն է Հայաստանին կաշկանդում գնալ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշմանը, քաղաքագետը պատասխանում է՝ ՌԴ-ից ինչ-ինչ հնարավոր գործողությունների հետ կապված մտավախությունները:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ըստ էության, երբ խոսվում է, թե Հայաստանը չի կարող Ուկրաինա դառնալ, ապա Հայաստանն իրեն պետք է հաշիվ տա, որ վաղուց Ուկրաինա է, և այդ սպառնալիքներին դիմագրավելու համար իրեն պետք է պահի այնպես, ինչպես Ուկրաինան:

«Արեն դարձել ենք Ուկրաինա, ու այնպես չէ, որ մենք ենք որոշել դա, մեզ դարձրել են՝ թիրախավորելով: Դրան դիմագրավելու համար պետք է մեզ պահենք այնպես, ինչպես Ուկրաինան, իսկ ի՞նչ է դա նշանակում. խարխլված աշխարհակարգի պայմաններում, երբ ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում, այլ միջազգային ատյաններում հարց չի լուծվում, որովհետև այնտեղ կարող է հայտնվել մեկ, երկու «սփոյլեռ» պետություն և կազմալուծել այդ մարմինների աշխատանքը, Ուկրաինան գնաց դաշինքներ ձևավորելու ճանապարհով և հաջողեց: Մենք պետք է անենք նույն բանը, սակայն մեր ու Ուկրաինայի տարբերությունն այն է, որ վերջինս կաշկանդված չէր իր այդ անելիքին մեկնարկ տալուց, իսկ մենք կաշկանդված ենք հնուց մնացած դաշինքով մի պետության հետ, որն ուղղակի թշնամական գործողություններ է կատարում մեր դեմ՝ դաշնակցելով մեր հակառակորդների հետ: Մենք պետք է գնանք դաշինքների այն երկրների հետ, որոնց հետ ֆիքսել ենք շահերի, նպատակների և արժեքների ընդհանրություն»,- ասում է նա:

Ըստ զրուցակցի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու առումով չպետք է առաջնորդվել վախերով, որովհետև դա նշանակում է կատարել սխալը սխալի հետևից և գնալ դեպի կործանում. «Մենք տեսականորեն ոչ ռիսկային որևէ տարբերակ ուղղակի չունենք, այնպես չէ, որ լավ, հանգիստ, հեշտ ճանապարհը փռել են մեր ոտքի առաջ, մենք էլ մեր «կապրիզներով» հրաժարվում ենք այդ լայն և բոլ ճանապարհով ընթանալ, գնում ճակատներս խփում ենք ռուսների պատին, այդպես չէ, մենք չունենք որևէ ոչ ռիսկային տարբերակ: Մեր բոլոր տարբերակները ռիսկային են, սակայն տարբերակ կա, որը ռիսկից բացի՝ նաև պարունակում է հնարավորություն, և կա տարբերակ, որը, ռիսկային լինելով, նաև դանդաղ կանխորշված մահ է: Ահա, թե ինչի մեջ մենք պետք է ընտրություն կատարենք»:

Հարցին, այսինքն՝ ՀԱՊԿ-ը դանդաղ կանխորոշված մա՞հ է, Մեհրաբյանը պատասխանում է՝ անշուշտ:

Խոսելով ռուս և ադրբեջանցի պաշտոնյանների՝ վերջին շրջանում, այսպես ասած, ագրեսիվ և շանտաժի լեզվով արած հայտարարությունների մասին՝ քաղաքագետը նկատում է, որ դրանք միտված են պարալիզացնելու Հայաստանի կամքը, պարտադրելու անգործություն և ճակատագրապաշտություն, ընդ որում՝ իրենց վերապահելով այդ ճակատագիրը որոշելու արտոնությունը. «Մենք սրան շատ լուրջ պետք է վերաբերվենք, ոչ թե ասենք՝ աննորմալ են, խոսում են: Այո, նրանք աննորմալ են, խոսում են, բայց եթե մենք դա չընկալենք որպես մտադրությունների հռչակում և դրանից չբխեցնենք մեր հետագա գործողությունները, նրանց այսօրվա խոսքերը վաղը կդառնան գործողություն, ընդ որում՝ չեն խնայելու, իսկ դա նշանակում է, որ պետք են գործուն քայլեր»:

Մեհրաբյանի կարծիքով՝ ալիևների և գալուզինների լեզվի երկարությունը ուղիղ համեմատական է ՀՀ-ում ռուսական ներկայության ծավալների հետ:

«Այդպես են խոսում, որովհետև, իրենց պատկերացնելով, այստեղ լծակներ ունեն. դա ոնց որ մեր փորն ընկած ճիճու է, պետք է դրանից բուժել մեր պետական օրգանիզմը և ճիճվաթափ լինել, որպեսզի մեզանից դուրս գտնվող ճիճուները մեզ վրա շանտաժի լեզվով չվայրահաչեն: Իրենց հաշվարկներով՝ այստեղ շատ պինդ են նստած, մինչդեռ այդքան պինդ էլ չեն. մեր վախն է պինդ, հնուց՝ իներցիոն մտածողությունից եկած: Այսօր, այո, պահանջվում են ոչ ստանդարտ քայլեր, որոնք բխում են մեր ազգային շահերից, անվտանգությունից, մեր պետության հարատևության շահերից. կարող են ասել, խոսել, սպառնալ: Պետք է դնել Թումանյանի ասած՝ այդ «չարի վերջը», պետք է կկվի նման հիմար չլինենք, нидаждётесь»,- եզրափակում է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր