Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին, մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն          Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է       Փետրվարի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 մար 2024 10:41

«Toyota Corolla»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա ծառերին ու հայտնվել ԱՄՆ դեսպանատան պարսպի մոտ

«Toyota Corolla»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա ծառերին ու հայտնվել ԱՄՆ դեսպանատան պարսպի մոտԱյսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Արամայիս Ս․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին, անցել դրա վրայով, բախվել ծառերին և հայտնվել դեսպանատան պարսպի մոտ՝ կանաչ «գազոնում»։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավոր վարորդին, մինչ շտապօգնության ժամանումը, օգնություն են ցուցաբերել ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր