Փաշինյանը ճնշում է իրավապահներին՝ եկեղեցու դեմ արշավը շարունակելու համար. «Ժողովուրդ»          «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»       Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»    

18 մար 2024 22:25

ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում

ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստումԱդրբեջանն ու ՆԱՏՕ-ն աշխատում են համագործակցության նոր շրջանակային փաստաթղթի համաձայնեցման ուղղությամբ, հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա հավելել է, որ Ադրբեջանը և ՆԱՏՕ-ն մեծ նշանակություն են տալիս ռազմական կրթության հարցերին, ինչը կնպաստի կողմերի միջև փոխադարձ գործունեության զարգացմանը:

«Միևնույն ժամանակ մենք դիտարկում ենք նաև այլ ուղղություններ, որտեղ մենք կարող ենք զարգացնել մեր համագործակցությունն ապագայում։ Այս ամենը կմոտեցնի Ադրբեջանի և ՆԱՏՕ – ի ուժերը, և ես կարծում եմ, որ դա ձեռնտու կլինի երկու կողմերին», - ընդգծել է գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, շահագրգռված է Հարավային Կովկասի երկրների հետ ապագայում ևս համագործակցության զարգացմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր