«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

22 մար 2024 16:06

Կրակոցներ` Վայոց ձորի մարզում. կասկածյալը Եղեգնաձորի նախկին քաղաքապետն է

Կրակոցներ` Վայոց ձորի մարզում. կասկածյալը Եղեգնաձորի նախկին քաղաքապետն էSHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության  Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձորում կրակոցներ են հնչել։ 

Ոստիկաները տեղում  պարզել են, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Վարդուշ Ա․-ի  հետ  Հերմոն բնակավայրի իրենց առանձնատան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 60-ամյա Սիրեկան Բաբայանը  բռունցքով հարվածել է  նրա կրծքավանդակին`  պատճառելով ֆիզիկական ցավ, ապա  հայհոյանքներ է հնչեցրել, և 2 անգամ կրակոց է արձակել, որից մեկը անմիջապես ոտքերի տակ, որը Վարդուշ Ա․-ին վնաս չի պատճառել, սակայն վերջինս ոստիկաներին հայտնել է, որ այդ ամենի հետևանքով իր մոտ առաջացել է վախի և տագնապի զգացողություն:

Ոստիկանները Ս.Բաբայանին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ նա  հայտնել է, որ կրակոցը արձակել է իր անվամբ հաշվառված «ԻԺ» մոդելի մարտական ատրճանակից նշված բնակավայրի Սիրանեսի փողոցում շների միջև տեղի ունեցող կռվին վերջ տալու նպատակով:

Ս. Բաբայանը ոստիկաններին է ներկայացրել նշված ատրճանակը։Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Ս․ Բաբայանի և նշված ատրճանակի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով` Ս․ Բաբայանը Եղեգնաձորի նախկին քաղաքապետն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր