Բագրատ արքեպիսկոպոսին, ով հայտարարել է Փաշինյանին փոխարինելու իր պատրաստակամության մասին, դեռ ոչ ոք «Կրեմլի գործակալ» չի անվանել...
![Բագրատ արքեպիսկոպոսին, ով հայտարարել է Փաշինյանին փոխարինելու իր պատրաստակամության մասին, դեռ ոչ ոք «Կրեմլի գործակալ» չի անվանել... Բագրատ արքեպիսկոպոսին, ով հայտարարել է Փաշինյանին փոխարինելու իր պատրաստակամության մասին, դեռ ոչ ոք «Կրեմլի գործակալ» չի անվանել...](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-05/1715286747_bagrat-srbazan.jpg)
Մյուս կողմից՝ բողոքի ակցիաների փաստացի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, որը հայտարարել է Փաշինյանին փոխարինելու իր պատրաստակամության մասին, դեռ ոչ ոք «Կրեմլի գործակալ» չի անվանել... Ի տարբերություն Ուկրաինայի մայդանների, որտեղ հստակ երկփեղկվածություն կար «Արևմուտքի» և «Ռուսաստանի» միջև, հայկական բողոքի ակցիաները շատ ավելի բարդ կառուցվածք ունեն։ Ֆրանսիան կոնֆլիկտի մեջ է Ադրբեջանի և անուղղակիորեն Թուրքիայի հետ, որի ամրապնդման կարիքը չունի, հետևաբար աջակցում է Երևանին։ Սակայն Փարիզին, մեծ հաշվով, չի հետաքրքրում, թե ո՞վ է կառավարելու այնտեղ՝ Փաշինյա՞նը, թե՞ Գալստանյանը։ ԱՄՆ-ը շահագրգռված է ուղղակիորեն կամ Ֆրանսիայի միջոցով Հայաստանի ՆԱՏՕ-ականացմանը, միայն թե հայերը գնեն ամերիկյան զենք: Նրանց համար Հայաստանի գլխին կանգնած մարդու անձը, եթե նա չի դրսևորում ռուսամետ նկրտումներ, նույնպես քիչ նշանակություն ունի։
Եթե միևնույն ժամանակ հաջողվի կտրել Ռուսաստանին և Իրանին տարանցիկ ճանապարհներից, ապա դա ևս լավ բոնուս կլինի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համար։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին և ձգտում է Կովկասում կառուցել իր վերահսկողության գոտին՝ հեռավորություն պահելով ԱՄՆ-ից և բացահայտ հակադրվելով Փարիզի հետ։ Ռուսաստանը և Իրանը ներկա են տարածաշրջանում, բայց զգալով վերը նկարագրված բոլոր գործոնների ազդեցությունը՝ կարող են աշխատել հիմնականում Ադրբեջանի հետ։ Փաստացի, Ռուսաստանը միակ խաղացողն է, որը միաժամանակ շահագրգռված է և՛ խաղաղությամբ, և՛ Անդրկովկասի բոլոր ժողովուրդների շահերի պահպանմամբ։ Բայց Մոսկվայի մանևրունակությունը սահմանափակ է, ինչը նշանակում է, որ հաղթանակի հավանականությունը ցուցարարների օգտին չէ: