Հարցում՝ ովքեր կմտնեն Ազգային Ժողով եթե առաջիկա կիրակի լինեն ընտրություններ          Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար       Առաջիկա խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով    

10 հոկ 2024 15:21

Տեսանյութ.Հոկտեմբերի 10-11-ին մեզ կհարվածի G3 դասի «ուժեղ» գեոմագնիսական փոթորկ, որը կարող է հասնել մինչև G4 «շատ ուժեղ» դասի

Հոկտեմբերի 10-11-ին մեզ կհարվածի G3 դասի «ուժեղ» գեոմագնիսական փոթորկ, որը կարող է հասնել մինչև G4 «շատ ուժեղ» դասիԱստղագետները հայտնում են սպասվող գեոմագնիսական փոթորկի մասին, որը մեզ կհարվածի հոկտեմբերի 10-11-ը, սկսած Երևանի ժամանակով 20:00-ից: Այս մասին հայտնում է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

Ըստ ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA), այն կլինի G3 դասի «ուժեղ», բայց կարող է ուժեղանալ մինչև G4 «շատ ուժեղ» դասի:

Արևային բիծը AR3848 ժայթքել է հոկտեմբերի 9-ին 01:50 (UTC) և 12:40 (UTC) ժամերին՝ ժառաջացնելով X1.8 և X1.5 դասի երկու բռնկում:

Մագնիսական փոթորիկներ տևում են մի քանի ժամիցից մինչև մի քանի օր և դիտվում են ամբողջ Երկրի վրա միաժամանակ։ Մագնիսական փոթորիկները համարյա համընկնում են արեգակնային ակտիվության 11-ամյա պարբերության մաքսիմումների հետ։

Մագնիսական փոթորիկները երկրաֆիզիկական ավելի ընդհանուր երևույթի՝ մագնիսոլորտային փոթորկի հիմնական դրսևորումներից են։ Մագնիսոլորտային փոթորիկը ուղեկցվում է Երկրի վերին մթնոլորտում բևեռափայլի, իոնոլորտի գրգռումների, ռենտգենյան և ցածր հաճախականության ճառագայթումների առաջացումով։ Մագնիսական փոթորիկների ժամանակ էապես փոփոխվում են ռադիոալիքներն անդրադարձնող և կլանող իոնոլորտի շերտերի պարամետրերը, որի հետևանքով առաջանում են կարճալիք ռադիոկապի զգալի խանգարումներ։ Մագնիսական խոտորումների ժամանակ տեղի է ունենում նաև վերին մթնոլորտի տաքացում և ջերմության փոխանցում ներքնոլորտին։ Այս երևույթը նպաստում է ներքնոլորտում շրջապտտական շարժումների զարգացմանն ու ցիկլոնների առաջացմանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր