Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից    

19 մար 2025 21:35

Ընտանիքի 6 անդամ, այդ թվում՝ 2 երեխա, «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Ընտանիքի 6 անդամ, այդ թվում՝ 2 երեխա, «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոցԵրեկ՝ մարտի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշումով «Կապան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 57-ամյա Հայկուշ Հ․-ն, 34-ամյա Նարինե Գ․-ն, 36-ամյա Մարինե Գ․-ն, 5-ամյա Ս․ Զ․-ն, 3-ամյա Դ․ Զ․-ն և 45-ամյա Մարտիրոս  Զ․-ն ովքեր նշված թունավորումը ստացել են շմոլ գազի արտահոսքից:

Ոստիկանները պարզել են նաև, որ մարտի 18-ին ժամը 20։00-ի սահմաններում Շահումյան փողոցի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված գազի կաթսայի շմոլ գազի արտահոսքի հետևանքով վերը նշված անձանց ինքնազգացողությունները կտրուկ վատացել և տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց մոտ ախտորոշվել է «էկզոգեն թունավորում»:

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր