Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

29 մայիս 2025 12:44

Իլոն Մասկը հայտարարել է կառավարական աշխատանքից հեռանալու մասին

Իլոն Մասկը հայտարարել է կառավարական աշխատանքից հեռանալու մասինՄիլիրադատեր Իլոն Մասկը հայտարարել է կառավարական աշխատանքից հեռանալու մասին՝ իր X սոցիալական ցանցում:

«Քանի որ իմ՝ որպես հատուկ կառավարական ծառայողի ժամկետը մոտենում է ավարտին, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին՝ ինձ հնարավորություն տալու համար կրճատել անարդյունավետ ծախսերը», - գրել է նա։

Ձեռնարկատերը հավելել է, որ կասկած չունի իր ղեկավարած Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) «առաքելության» ապագայի վերաբերյալ: Նրա կարծիքով, այն «ժամանակի ընթացքում միայն կամրապնդվի՝ դառնալով ամբողջ կառավարության կյանքի ձև»։

Ապրիլի 22-ին ձեռնարկատերը հայտարարել էր, որ մտադիր է զգալիորեն կրճատել DOGE-ում աշխատելու համար հատկացված ժամանակը և կենտրոնանալ իր Tesla ընկերության վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր