Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածшնքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը․ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը          Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բшխվել են «BMW»-ն և «Kia Forte»-ն, կա վիրшվոր       Փետրվարի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 հուն 2026 14:01

Կոլումբիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակմանը

Կոլումբիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակմանըԿոլումբիայի առաջնորդ Գուստավո Պետրոն արձագանքել է Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը: 

Նա հայտարարել է, որ երկիրը «դավաճանաբար հարձակման է ենթարկվել Միացյալ Նահանգների կողմից» և կոչ արել միջազգային հանրությանը արձագանքել իրավիճակին: Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ի նիստ գումարել:

«Կարակասը հենց հիմա հարձակման է ենթարկվել։ Զգուշացրեք աշխարհին. Վենեսուելան հարձակման է ենթարկվել։ Նրանք հրթիռներ են արձակում»,-գրել է Պետրոն սոցիալական ցանցերում:

Այս պահին Կարակասում ընթանում են փոխհրաձգություններ ամերիկյան զորքերի հետ, և փողոցներում հայտնվել են Վենեսուելայի ռազմական զրահապատ մեքենաներ: Ամերիկացիներն արդեն մի քանի հարվածներ են հասցրել մայրաքաղաքի նավահանգստին և մի քանի ռազմական օբյեկտներին: Նավթամբարի վրա հարձակումից հետո քաղաքի հարավում էլեկտրաէներգիան անջատվել է: ԱՄՆ նախագահի կողմից դեռևս պաշտոնական մեկնաբանություն չկա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր