Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

28 հուն 2026 01:54

Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՀունվարի 28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի  նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։
Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքում՝
Հունվարի 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 28-ին սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ։ Հունվարի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ 

Օդի ջերմաստիճանը հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր