Թուրքիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել          Հունգարիայում խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը զավթել է Սորոսի կազմակերպությունը       Հունգարիան ընտրել է Եվրոպան, վերադառնում է իր եվրոպական ուղուն    

09 փետ 2026 10:20

Հրդեհ է բռնկվել Քասախ գյուղի տներից մեկի 2-րդ հարկում

Հրդեհ է բռնկվել Քասախ գյուղի տներից մեկի 2-րդ հարկումՓետրվարի 8-ին, ժամը 18։40-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ գյուղի Սեդրակ Ջալալյան փողոցի տներից մեկի 2-րդ հարկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։06-ին, մարվել՝ 19։24-ին։ Այրվել է տան 2-րդ հարկում գտնվող աշխատանքային սենյակը (16 քմ) և ջերմահարվել՝ շքամուտքի առաստաղը (4 քմ)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր