Փետրվարի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՔՊ վարչությունը քննությունից «կտրել» է նաև «Ապարան գրուպ»-ի տնօրենին. «Հրապարակ»       ԲԿ տնօրենները՝ ՔՊ թեկնածուներ, հին ու բարի ավանդույթները ոչ միայն շարունակում են, այլև կատարելագործում. «Հրապարակ»    

10 փետ 2026 09:20

ԲԿ տնօրենները՝ ՔՊ թեկնածուներ, հին ու բարի ավանդույթները ոչ միայն շարունակում են, այլև կատարելագործում. «Հրապարակ»

ԲԿ տնօրենները՝ ՔՊ թեկնածուներ, հին ու բարի ավանդույթները ոչ միայն շարունակում են, այլև կատարելագործում. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած նախկին կյանքում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները բզկտում էին նախկիններին` կրթական ոլորտը քաղաքականացնելու, դպրոցների տնօրեններին ՀՀԿ-ական դարձնելու համար, եւ ասում էին, որ նրանց շնորհիվ է իշխանությունը վերարտադրվում, իրենք ոչ միայն շարունակում են հին ու բարի ավանդույթները, այլեւ կատարելագործել են դրանք։

ՔՊ պատգամավորության թեկնածուների մեջ դպրոցների տնօրեններ կան: ՔՊ թեկնածուներ են առաջադրվել նաեւ մի շարք ԲԿ-ների տնօրեններ, որի նպատակը ոչ թե նրանց պատգամավոր դարձնելն է, այլ որպես ձայն բերող օգտագործելը։

Օրինակ, ակնհայտ է, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Նարեկ Զեյնալյանը, «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանն իրենց հետեւում ունեն մեծ կոլեկտիվներ, որոնց ուղղորդելու են՝ ընտրությունների ժամանակ քվեարկել հօգուտ ՔՊ-ի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր