ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 10-ի համար       Փետրվարի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 փետ 2026 09:43

ՔՊ վարչությունը քննությունից «կտրել» է նաև «Ապարան գրուպ»-ի տնօրենին. «Հրապարակ»

ՔՊ վարչությունը քննությունից «կտրել» է նաև «Ապարան գրուպ»-ի տնօրենին. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչությունը, ըստ լուրերի, քննությունից «կտրել» է նաեւ Արագածոտնի նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, որն Ապարանում հեղինակություն է համարվում:

Նա զովացուցիչ ըմպելիքներ արտադրող «Ապարան գրուպ» ընկերության տնօրենն է, բայց լարված հարաբերություններ ունի Փաշինյանի պատարագներին միշտ մասնակցող մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ: Փարվանյանի անունը, հիշեցնենք, վերջին տարիներին աղմկոտ պատմությունների մեջ է շոշափվել։

Հայտնի է, որ ՔՊ պատգամավորության հայտ ներկայացրած 380 թեկնածուից 100-ին վարչությունը կտրել է, սակայն նրանցից միայն մի քանիսի մասին իմացանք, մասնավորապես` ՔՊ պատգամավորներ Հայկ Սարգսյանի, Հայկ Ցիրունյանի, Կարեն Սարուխանյանի եւ Ջուլիետա Ազարյանի։

ՔՊ-ից վստահեցնում են, որ «կտրվածների» մեծ մասը նման աղմկահարույց սկանդալների մասնակիցներ են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր