«ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց          Զովունիում կրակnցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մшհացել է       Նոր Նորքի պատասխանատուներն ո՞ւր էին, երբ առանց բիտում ասֆալտ էին լցնում    

23 փետ 2026 11:18

Նոր Նորքի պատասխանատուներն ո՞ւր էին, երբ առանց բիտում ասֆալտ էին լցնում

Նոր Նորքի պատասխանատուներն ո՞ւր էին, երբ առանց բիտում ասֆալտ էին լցնումՆոր Նորքի պատասխանատու ինժեներներն ո՞ւր էին, երբ առանց բիտում ասֆալտ էին լցնում: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Վարչական շրջաններում որոշակի խնդիրներ ենք արձանագրել: Տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք, պետք է հետները մարդ դնել, որովհետև, երբ չկա վերահսկողություն՝ աշխատանքում ով ոնց կարողանա, անպայմանորեն պակաս է անելու: Օրը ցերեկով դա ի՞նչ է նշանակում, մի մարդ չունե՞նք, որ գնա կողքները կանգնի, տեսնի ինչ են անում, կամ ո՞ր դարն է, որ բիտումի վրա 2 կոպեկ ծախսելու համար վաղը այլևս պատվեր չեն ունենալու, գիտակցու՞մ են դա»,- նշել նա:

Ի պատասխան Տիգրան Ավինյանի նկատառմանը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը հայտնել է, որ պատասխանատու ինժեներները տեղում են եղել, պարզապես աշխատանքը արդյունավետ իրականացնելու համար երկու տեղով են աշխատել, բեռնատարից դատարկել են, որ տեղափոխեն, նկարահանումը հենց այդ պահին է տեղի ունեցել: Ապա հավելեց, որ տվյալ հատվածում բիտումով ասֆալտ է արված, նկարները կա:

Եզրափակելով իր խոսքը՝ Ավինյանը շեշտեց, որ եթե երկու տեղով էլ աշխատանքն անորակ էր արվելու, ապա դրա անելու իմաստը չկար, ու փաստացի երևում է, որ ղեկավարի բացակայության ժամանակ բիտում չեն լցրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր