Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և շրջել թշնամության էջը          Երկար անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացան       Որևէ ծնողին մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու,եթե 1 ժամից Գարիկ Գալեյանն ազատ չարձակվի, ապա բոլոր ծնողներով ներս են մտնելու շենք    

17 մայիս 2017 20:00

ՀՀԿ-ն առաջարկեց ԱԺ նախագահի թեկնածությունը. հայտնի են նաև ղեկավար մարմիները

 ՀՀԿ-ն առաջարկեց ԱԺ նախագահի թեկնածությունը. հայտնի են նաև ղեկավար մարմիները
Արդեն հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնին առաջադրելու է ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանին:  ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում  չբացառեց այդ առաջադրումը:
ԱԺ փոխնախագահներ են լինելու Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը։ ԱԺ մյուս փոխնախագահը կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը:
ՀՀԿ-ն  կորոշի, թե ովքեր են լինելու ԱԺ մշտական հանձնաժողովների իրենց նախագահները, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը: Վեցերորդ գումարման ԱԺ-ն ունենալու է ինը մշտական հանձնաժողովներ, որոնցից վեցը բաժին է հասնելու ՀՀԿ-ին: Իշխող կուսակցությունը պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնին կառաջադրի Հրայր Թովմասյանի թեկնածությունը, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կնշանակվի Արմեն Աշոտյանը, տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնին՝ Խոսրով Հարությունյանի թեկնածությունը, ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում կմնա Գագիկ Մինասյանը, պաշտպանության հանձնաժողովն ամենայն հավանականությամբ դարձյալ կգլխավորի Կորյուն Նահապետյանը: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները կմիավորվեն, որը կղեկավարի Հակոբ Հակոբյանը: 
Երեք հանձնաժողով էլ բաժին կհասնի «Ծսռուկյան» դաշինքին, որոնք կղեկավարեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանն ու Վարդևան Գրիգորյանը: Ի դեպ, ԱԺ-ն հանձնաժողովի նախագահներին և փոխնախագահներին ընտրելու է փակ գաղտնի քվեարկությամբ:
ԱԺ-ն, ինչպես ԱԺ նախագահին, այնպես էլ  հանձնաժողովի նախագահներին և փոխնախագահներին  ընտրելու է փակ գաղտնի քվեարկությամբ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր