Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

09 հուն 2017 21:40

Խորհուրդներ ավելի լավ քնելու համար

Բոլորը գիտեն, որ օրական հարկավոր է քնել 7-9 ժամ, բայց ոչ բոլորը գիտեն, որ մեծ դեր ունի քնին հատկացվող ժամանակը: Հաճախ հանգստյան օրերին մենք ուշ ենք անկողին մտնում եւ մինչեւ ճաշ քնում ենք: Չնայած արդյունքում անհրաժեշտ 7-9 ժամը հատկացնում ենք քնին, բայց քնի որակն ուրիշ է ստացվում. առավոտյան կոտրտված ենք զգում: Եվ խնդիրն ամենեւին էլ նախորդ գիշեր խմած ալկոհոլի քանակի մեջ չէ, այլ մեր օրգանիզմում քնի ժամանակ տեղի ունեցող պրոցեսների:


Գիտնականներն ապացուցել են, որ քնի համար առավելագույն արժեք է ներկայացնում 21:00-ից մինչեւ 03:00-ն ընկած ժամանակահատվածը: Այդ ընթացքում վերականգնվում են մեր օրգանիզմի բոլոր համակարգերը, այդ թվում՝ ինտելեկտը, էմոցիաները, նյարդային եւ մկանային համակարգերը:
Բայց կյանքի այժմյան տեմպի պարագայում ինչպե՞ս երեկոյան ժամը 9-ին անկողին մտնել: Շատերը դա չեն կարողանում անել նույնիսկ 23:00-ին:
Գործուն մեթոդ. ամեն օր հարկավոր է 5-10 րոպե շուտ անկողին մտնել՝ քնելու ժամն այդպիսով հասցնելով գոնե 23:00-ին: Իսկ եթե չի ստացվում, ուրեմն փորձեք հնարավորության դեպքում շուտ պառկել քնելու: Ուշ ժամի մի թողեք բարդ եւ շտապ գործերը, հատկապես դա վերաբերում է աշխատանքին: Եթե կարեւոր հաշվետվություն ունեք պատրաստելու եւ ոչ ոքի չեք կարող վստահել, ավելի լավ է առավոտյան մեկ ժամ շուտ արթնացեք: Հավատացեք, առավոտյան ավելի արագ կանեք դա: 

Նույնը վերաբերում է տան գործերին: Մանր գործերը, հնարավորության դեպքում, թողեք հանգստյան օրերին, նաեւ դրանց մի մասը հանձնարարեք երեխաներին, ամուսնուն. նրանք նույնպես կարող են հատակը մաքրել կամ ափսեները լվանալ: Գնահատեք ձեր ժամանակն ու սովորեք հանգստանալ: Հիշեք, որ լավ քնելն ավելի կարեւոր է, քան կիսաքուն վիճակում շրջել կատարյալ մաքուր բնակարանում:

 

Քնելուց անմիջապես առաջ ծանր ընթրիքը ոչ միայն ավելորդ կիլոգրամների պատճառ կդառնա, այլեւ անհանգիստ քնի, քանի որ օրգանիզմը հանգստանալու փոխարեն կսկսի մարսել սնունդը: Այդ պատճառով հարկավոր է ուտել քնելուց առնվազն 3 ժամ առաջ, հեղուկ խմել՝ 1 ժամ առաջ:
Երեկոյան ժամերին արթնացած ախորժակը զսպելու համար խորհուրդ ենք տալիս խոտաբույսերով թեյ խմել՝ մեկ գդալ մեղրով: Ցանկացած տաք ըմպելիք հանգստացնող ազդեցություն է ունենում ստամոքսի վրա, իսկ մեղրը թույլ կտա ավելի հեշտ քնել: Ուշ երեկոյան շատ ուտելուց կարելի է խուսափել եւս մեկ մեթոդով, որն անձամբ ինձ օգնում է. ընթրիքից անմիջապես հետո մաքրեք ատամները: Դրանից հետո ատամները նորից սննդով «կեղտոտելու» ցանկությունն այնքան էլ մեծ չի լինում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր