Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը          Իմ կարծիքով նոր Սահամանդրության տեքստում չպետք է լինի հղում Անակախության հռչակագրին       Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում    

19 հոկ 2017 15:32

Սերկևիլի զարմանալի օգտակար հատկությունները

Սերկևիլի զարմանալի օգտակար հատկություններըԱյս անուշաբույր միրգն ամրացնում է իմունիտետը և բուժում շնչառական օրգանների հիվանդությունները։ 
Սերկևիլն անուշաբույր պտուղ է, խնձորի ու տանձի աշնանային եղբայրը։ Հենց բույրի պատճառով էլ սերկևիլը համարվում է պտղաբերության և սիրո խորհրդանիշ, ինչպես նաև Վեներայի սիրելի միրգը։ 
Իր անկրկնելի համը սերկևիլը ստացել է պեկտինային միացությունների և դրանում եղած դաբաղանյութերի շնորհիվ։ 


Պտղի միջուկը պարունակում է գլյուկոզա և ֆրուկտոզա, ինչպես նաև օգտակար միկրոտարրեր՝ կալիում, մագնեզիում, կալցիում, երկաթ և այլն։ Սերկևիլի բուժիչ հատկությունները հնուց են հայտնի. պտուղն օգտագործվում է մարսողական տրակտի հիվանդությունները բուժելու համար: Բացի այդ, սերկևիլի սերմացուի եփուկն օգտագործվում է արգանդի արյունահոսության ու արյունոտ հազի ժամանակ, միրգն օգնում է բուժել կոկորդի ու մաշկի բորբոքային հիվանդությունները: Հատկապես օգտակար է հազի ու վիրուսային հիվանդությունների ժամանակ՝ սուր շնչառական հիվանդություններից մինչև անգինա։


Պտուղն ամրացնում է իմունիտետը, սպանում բոլոր մանրէներն ու նպաստում շնչառական օրգանների վերականգնմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր