Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

23 հոկ 2017 15:42

Սոցիալական արդարության տեսանկյունից շատ կարևոր է, բոլոր նրանք ովքեր չեն անցել զինվորական ծառայություն, ընդհանրապես չպետք է կարողանան անցնել հանրային ծառայության. Տեսանյութ

Սոցիալական արդարության տեսանկյունից շատ կարևոր է, բոլոր նրանք ովքեր չեն անցել զինվորական ծառայություն, ընդհանրապես չպետք է կարողանան անցնել հանրային ծառայության. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում փաստաբան Նորայր Նորիկյանը և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ավագ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Սուրեն Էյրամջյանը խոսեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծ, դրական և բացասական կողմերի մասին: 
«Մենք ինչպիսի՞ բանակ ենք ուզում` բանվորագյուղացիական, որն այսօր կա, թե՞ այն բանակը, որն անհրաժեշտ պահին պետք է պաշտպանի մեր ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Սոցիալական արդարության տեսանկյունից մենք լուրջ խնդիր ունենք, քանի որ  նշվել է, որ բարձրագույն կրթություն ստացածների 16 տոկոսն է հետագայում անցնում զինվորական ծառայության, 84 տոկոսը՝ ոչ, ինչը լրջագույն թիվ է կազմում մեր հասարակության մեջ: Իսկ սոցիալական արդարության տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի բոլոր այն անձինք, որոնք այս կամ այն հանգամանքի բերումով չեն անցել զինվորական ծառայություն, նրանք ընդհանրապես չպետք է կարողանան անցնել հանրային ծառայության, իսկ օրենքում, միայն խուսափել բառն է օգտագործած: Արդյունքում, գյուղապետեր, համայնքի ղեկավարներ, պատգամավորներ և շատ այլ պաշտոններ զբաղեցնողներ չծառայելով բանակում, ղեկավարում են այդ ոլորտները և պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն առընչվող հարցեր են կարգավորում, որը սխալ եմ համարում»,- ասաց Նորայր Նորիկյանը: 
 
Նորայր Նորիկյանը նաև մտահոգիչ է համարում նախագծում ամրագրված կետը, որը նրա համոզմամբ, լուրջ հոգեբանական խնդիրներ է առաջացնելու. «ԲՈՒՀ-ում սովորող ուսանողները, որոնք ցանկանում են ուսման բերումով տարկետում ստանալ, նրանք, պարտադիր պայմանագիր են կնքում պաշտպանության նախարարի հետ, եւ ուսումը շարունակելուց հետո ՊՆ-ի կողմից նախատեսված վայրում անցնում են զինվորական ծառայության` սպայի կարգավիճակով: Բայց հանկարծ, եթե նրանք ցանկություն հայտնեն ծառայության ընթացքում պայմանագիրը խզել, պաշտպանության նախարարը իրավունք է ունենում աստիճանազրկել սպային և ուղարկել պարտադիր զինվորական ծառայության, Կարծում եմ այստեղ հոգեբանական լուրջ խնդիր է ստեղծվելու»:
Ըստ նրա,  18 տարին լրանալուց հետո բոլորը պետք է մեկնեն ծառայության, սակայն բանակը լինի մեկուկես տարի. «Մեկուկես տարին այն ժամանակահատվածը չէ, որ հետագայում անձին զրկի սովորելու ցանկությունից: Ես կտրուկ դեմ եմ այն մտայնությանը, որ բանակից հետո սովորելու ցանկությունը նվազում է, սովորողը սովորելու է, չսովորողը չի սովորելու»,- ասաց նա: 
 
Սուրեն Էյրամջյանն էլ այն կարծիքի է, որ բանակից հետո երիտասարդներն ավելի վատ են սովորում, քանի որ սոցիալական խնդիրներ ունեն լուծելու՝ աշխատում են սովորելուն զուգահեռ, դասերից ավելի հաճախ են բացակայում, քննություններն ավելի վատ են հանձնում. «Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե ծառայությունից հետո սովորել ցանկացողներն ավելի եռանդով կսովորեն, այդպես չէ իրանականում: Բուհերում միշտ կան առանձին անվճար տեղեր ծառայությունից հետո սովորել ցանկացողների համար, և այնտեղի դիմորդների թիվը երբեք մեծ չի, ասաց բանախոսը»։
«Պետք է նկատենք, որ այսօր ասպիրանտուրայում սովորելու և տարկետում ստանալու իրավունքը տրվում է ընդհամենը 140 հոգու, և եթե նույնիսկ ընդունենք այն կանխավարկածը, որ այդ 140-ի մեծամասնությունը ընդունվում են ծառայությունից խուսափելու համար, միևնույն է այդ թիվն առ ոչինչ է ԶՈւ-ի մասշտաբների համեմատ: Եթե 140-ից միայն 10-ը դառնան գիտնականներ, այն այնուամենայնիվ շատ ավելի մեծ օգուտ է գիտությանն ու պետությանը, քան՝ վերջիններիս ծառայությունը ԶՈւ-ում: Էլ չեմ ասում, որ ունենք պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի երիտասարդացման խնդիր, որը նույնպես վտանգված է: Իսկ պայմանագիր կնքելու դրույթի դեպքում էլ մասամբ եմ համաձայն, եթե տեխնիկական կրթություն ունի մարդը, սա նորմալ է, բայց չէ՞ որ ունենք երաժիշտներ, մշակույթի այլ ներկայացուցիչներ: Մարդը շեղվում է իր մասնագիտությունից»,-նշեց Սուրեն Էյրամջյանը:
 
Նա հավելեց նաև, որ եթե ժամկետային ծառայության անցնեն միայն 18-ամյա երիտասարդները, դա կհանգեցնի ծառայողների կրթական ցենզի իջեցմանն ու կազդի բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր